Կին որ ապացուցեց աշխարհին անհնարինի սահմանները միանգամայն ոչինչ են եթե կա աշխարհը ճանաչելու կիրքը

Հելեն Քելլեր և ուսուցչուհին Էնի Սալիվանը։

Կին որ ապացուցեց աշխարհին անհնարինի սահմանները միանգամայն ոչինչ են եթե կա աշխարհը ճանաչելու կիրքը։

Հելենը ծնվել էր միանգամայն առողջ,սակայն 2 տարեկանում հիվանդության հետևանքով կորցրնում է տեսողությունը,լսողությունը ինչի հետևանքով էլ Հելենի խոսքը այդպես էլ չի ձևավորվում,ճիշտ է երկար տարիների ճիգերից հետո նա կարողանում էր արտաբերել բառեր սակայն նրա խոսքը այդպես էլ ոչ մեկ չի ընկալում։

Ինչպես ինքը կգրի իր կենսագրական գրքում ՝ ես հասկանում էի ամեն ինչ,սիրում էի մորս,հորս սակայն անկարողությունից հաճախ չարանում էի ու կոտրում,փշրում ամեն ինչ, հստակ գիտակցելով որ մայրս ամեն գնով կկատարի բոլոր ցանկություններս։

Հելենը 8 տարեկան էր երբ հանդիպեց Էնիին այն կնոջ ով նրա կյանքի կտրուկ ճակատագրական ելքը հանդիսացավ։Էնիին մանկատան սան էր ով նույնպես ուներ շատ վատ տեսողություն սակայն նրա մղումը դեպի իր նմաններին օգնելը մեծ դեր խաղաց Հելենի կյանքում, աղջիկը մեծացել էր մայրական անսահման սիրով սակայն մեծագույնս մանիպուլյանտ, ինչպես հետո կնշեր Էնին իր գրառումներում Հելենը նման էր վայրի գազանի ով իր ուզածը ստանում էր շատ հեշտ և առանց ջանքերի,նա չգիտեր ինչ է գդալը,ինչ է տարրական կուլտուրան և հիգիենան,նա չգիտեր ոչինչ անգամ մայր բառը։

Էնիի հուսահատությունը մեծ էր քանի որ Հելենի հայրը չէր ընդունում ուսուցչուհու մեթոդները և նրան տվել էր 2 շաբաթ ժամանակ որպեսզի Էնին անի անհնարինը,սովորեցնի Հելենին մի քանի տասնյակ բառեր,սակայն աշխարհ ճանաչելը կույրի,խուլ և համրի համար դա տասնյակ բառեր չեն,այլ միլիոնավոր բառեր։

Ֆիլմը շատ հուզիչ ու պատկերավոր նկարագրումն է այս երկուսի կյանքի անցած բարդ ուղղու մասին,Էնին ողջ կյանքում մնաց Հելենի կողքին օգնելով նրան ավարտել անգամ համալսարանը, նա շփման օղակներ Հելենի և դասախոսների միջև……

Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *