《Այվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է և՝ ո՛չ միայն մեզանում, այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ》

《Այվազովսկին բոլոր դեպքերում առաջին մեծության աստղ է և՝ ո՛չ միայն մեզանում, այլև ընդհանրապես արվեստի պատմության մեջ》 Հովհաննես Այվազովսկին հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։

 

Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը:

Նրա նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։ Մասնավորապես՝ նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Թեոդոսիայի ճարտարապետն առաջինն է,ով ուշադրություն է դարձրել տղայի գեղարվեստական ձիրքերի վրա և հենց ինքն էլ վարպետության առաջին դասերն է տվել նրան։ Միաժամանակ՝ ամեն կերպ աջակցել է պատանի տաղանդին, հաճախակի ներկ, մատիտ, թուղթ նվիրել:

 

Խոշոր են Այվազովսկու ծառայությունները հայ մշակութային կյանքում։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ նա է պատկերել հայկական բնությունը, Արարատն ու Արարատյան հովիտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնության գեղեցկությունները:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *