Աշխարհի 5 վտանգավոր սովորույթները

Սովորույթը տվյալ ազգի ամենակարևոր բնութագիրներից  մեկն է: Մարդկային յուրաքանչյուր խումբ այս մոլորակի վրա ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, որոնք կախված են նրա ապրելակերպից, միջավայրից և այլ պայմաններից:
Հենց սովորույթների շնորհիվ է, որ մարդիկ, պատկանելով միևնույն լեզվախմբին, կարողանում են շփվել միմյանց հետ, զարգացնել հաղորդակցությունը: Մենք առաջարկում ենք ծանոթանալ մի քանի վտանգավոր ու անհավանական թվացող սովորույթների` աշխարհի տարբեր երկրներից:

Նոր տարվա ջրասուզում(Սիբիր, ՌԴ)
Ամեն տարի՝ Նոր տարուն, ջրասուզորդները աշխարհի տարբեր ծագերից  գալիս են ՌԴ և սուզվում աշխարհի ամենախորը լիճը՝ Բայկալը:Սկզբում սուզորդները սառույցի վրա մի անցք են բացում սուզվելն ավելի հեշտ դարձնելու համար:Նրանք սուզվում են 40 մետր, տնկում տոնածառը ջրի հատակին ու պարում նրա շուրջը:
Այս ավանդույթը նկատելի է դեռևս 1982 թվականից և քարոզում է երբեք կանգ չառնել:

Երեխային գցելու ծես(Սորապուր, Հնդկաստան)
Կարծում եմ տարօրինակ կհնչի, երբ ասեմ, որ շատ ծնողներ վախենում են իրենց նորածին երեխաներին գցել իրենց ձեռքերից: Բայց էլ ավելի տարօրինակ կհնչի, երբ իմանաք, որ Հնդկաստանում գոյություն ունի նման արարողություն:
Նրանք նորածիններին գցում են 15 մետր բարձրությունից, իսկ ամբոխը՝ ներքևում հավաքված, բռնում է սպիտակ սավան, որպեսզի երեխան չընկնի գետնին: Ի դեպ, այս արարողությունն արդեն 500 տարեկան է, և դեռևս ոչ մի զոհ չի գրանցվել:

Օնբաշիրա(Տոկիո, Ճապոնիա)
Այս տոնը Ճապոնիայում տոնվում է ավելի, քան 1200 տարի: Այն կազմված է երկու մասից՝ Յամադաշի և Սատոբիկի: Առաջինը տեղի է ունենում ապրիլին, իսկ երկրորդը՝ մայիսին:Սկզբում տղմարդիկ գնում են անտառ, կտրում հաստաբուն ծառեր, մշակում դրանք և հետո նստելով դրանց վրա՝ իջնում են սարն ի վար՝ այդպես ի ցույց դնելով իրենց քաջությունը:
Այս տոնն ամեն տարի վնասում է հարյուրավոր մարդկանց, իսկ անցյալում գրանցվել են նույնիսկ մահեր:

Հրթիռների փառատոն(Յանշուի, Թայվան)

Ամեն տարի, երբ Թայվանում նշում են իրեն լուսնային Նոր տարին, թայվանցիները սկսում են հրթիռակոծել հավաքված ամբոխին:Կարծում եմ՝ արդեն գուշակում եք, որ այս փառատոնի ընթացքում նույնպես անխուսափելի են վնասվածքները:Սակայն Յանշուի փառատոնն ամեն տարի էլ ավելի մեծ ամբոխ է հավաքում:

Փախուստ ցլերից(Պամպլոնա, Իսպանիա)
Իսպանացիները յուրահատուկ զգացողություններ ունեն՝ կապված ցլերի հետ, որոնք կարևոր դեր են խաղում նրանց մշակույթի մեջ:Շատերիս ծանոթ իսպանական ցլավազքի ժամանակ մի խումբ կատաղած ցլեր բաց են թողնվում քաղաքի փողոցներում, և մարդիկ պետք է կարողանան մաքսիմալ խուսափել նրանցից:
Կրկին պետք է նշել, որ ցլավազքի ժամանակ նույնպես լինում են վիրավորներ, անգամ զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են ապրելու այդ ադրենալինաշատ զգացումը:

 

 

 

Սովորույթները պարզաբանեց` Համլետ Սիմոնյանը 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *