Հետաքրքիր փաստ հայտնի գրողների կյանքից

Հետաքրքիր փաստ հայտնի գրողների կյանքից
1.Ուիլյամ Շեքսպիրը ծնվել և մահացել է նույն օրը, իհարկե, տարբեր տարիներին: Ծնվել է 1564 թվականի ապրիլի 23-ին և 52 տարի անց մահացել է հենց նույն օրը: Ճակատագրական զուգադիպություն:
2.Նույն օրը Շեքսպիրի հետ մահացել է մեկ այլ մեծ գրող՝ Միգել դե Սերվանտեսը: «Դոն Կիխոտ»-ի հեղինակը կյանքից հեռացել է 1616 թվականի ապրիլի 23-ին:
3.Բայրոնն ուներ իր սիրուհիների մազերի զարմանալի հավաքածու: Նա կանանց մասին այդ յուրօրինակ հուշերը խնամքով պահում էր ծրարների մեջ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված էին մազերի տիրուհիների անունները: Բացի խոպոպներ պահելուց՝ Բայրոնը կենդանաբանական այգու մեծության հասնող տարածք ուներ, որտեղ պահում էր ձիեր, կապիկներ, թութակներ, կոկորդիլոսներ և այլ կենդանիներ:
4.Օսկար Ուայլդը երբեք լուրջ չի ընդունել Դիքենսին և նրա գործերը: Չի զլացել ամեն հարմար առիթի այդ մասին բարձրաձայնել:
Ընդհանրապես, Չարլզ Դիքենսի ժամանակակից քննադատներն անվերջ ակնարկում էին, որ նա երբեք չի մտնի բրիտանացի լավագույն գրողների շարքում:
5.Դիքենսը չէր կարողանում աշխատել, եթե իր աշխատասենյակում գտնվող սեղաններն ու աթոռները «չկանգնեին» այնպես, ինչպես պետք է: Թե ինչպե՞ս… Միայն նա գիտեր: Ամեն անգամ աշխատելուց առաջ վերադասավորում էր աշխատասենյակի կահույքը:
6.Չարլզ Դիքենսին այնքան դուր չէին գալիս հուշարձաններն ու արձանները, որ խստիվ արգելել էր իր պատվին այսպիսի հարգանք ցուցաբերեն: Դիքենսի միակ բրոնզե արձանը տեղադրված է Ֆիլադելֆիայում, որը գրողի ընտանիքի կողմից մերժվել և անտեսվել է:
7.Ամերիկացի գրող Օ. Հենրին գրելու կարիերան սկսել է բանտում, որտեղ հայտնվել էր պարտքերի պատճառով:
8.Էռնեստ Հեմենգուեյը ոչ միայն ալկոհոլիկ է եղել, այլ նաև ուներ պեիրաֆոբիա՝ հանրության առաջ խոսելու, ելույթ ունենալու վախ: Վերապրել է 5 պատերազմ, 4 ավտոմոբիլային և 2 օդային վթար, մահացել է ինքնասպանության արդյունքում:
9.Նույն Հեմենգուեյն ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում պնդում էր, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները հետևում են իրեն: Բայց ընկերները լուրջ չէին ընդունում այս համոզմունքը, սակայն տարիներ անց՝ գրողի մահից հետո գաղտնազերծված փաստաթղթերը հաստատեցին, որ իրոք այդպես է եղել:
10. Հայտնի է, որ ֆրանսիացի վիպասան Օնորե դը Բալզակը օրվա ընթացքում շատ էր սուրճ խմում: Բայց այդ «շատը» ապշեցնում է, երբ խոսքը գնում է օրեկան 50 բաժակ սև սուրճի մասին. նա աշխատում էր միայն գիշերները, իսկ ցերեկները քնած էր: Եվ եթե հանկարծակի տանը աղացած սուրճ չէր գտնվում, գրողը ուղղակի սուրճի հատիկներն ուտում էր:
11.Էդգար Ալլան Պոն իր ողջ կյանքի ընթացքում վախենում էր մթությունից: Միգուցե այս վախի առաջացման պատճառներից մեկն այն էր, որ մանկության տարիներին ապագա գրողը սովորում էր … գերեզմանատանը: Դպրոցը, որը հաճախում էր տղան, այնքան աղքատ էր, որ երեխաների համար դասագրքեր չէին կարող գնել: Մաթեմատիկայի ճարպիկ ուսուցիչը դասերն անցկացնում էր մոտակա գերեզմանատանը՝ գերեզմանների շարքում: Յուրաքանչյուր աշակերտ ընտրում էր մի գերեզմանաքար և հաշվում, թե քանի տարի է ապրել մահացածը՝ հանելով ծննդյան տարեթիվը մահվան ամսաթվից: Զարմանալի չէ, որ Պոն մեծացավ և դարձավ այն, ինչ դարձավ՝ սարսափի համաշխարհային գրականության հիմնադիրը:
12.Մարկ Տվենը հայտնի գյուտարար Նիկոլա Տեսլայի մտերիմ ընկերն էր: Նա անսահման սիրում էր կենդանիներն՝ մասնավորապես կատուներ, և տանել չէր կարողանում երեխաներին: Հայտնի էր,որ նա սկսել էր ծխել 7 տարեկանից և ծխում էր օրեկան 20-ից 40 սիգար: Հենց Մարկ Տվենին են պատկանում այս հայտնի տողերը, որոնք հիմա հնչում են բոլոր ծխողների կողմից՝
«Ծխելը թողնելուց ավելի հեշտ բան չկա. ես գիտեմ դա, որովհետև հազար անգամ փորձել եմ»…
13.Սոֆիա Բերսի հետ իրենց ամուսնական գիշերը 34-ամյա Լև Տոլստոյը ստիպում է 18-ամյա իր երիտասարդ կնոջը կարդալ իր օրագրի այն էջերը, որտեղ գրողն մանրամասն նկարագրում է տարբեր կանանց հետ իր սիրային տեսարանները: Տոլստոյը չէր ցանկանում, իր և կնոջ միջև թեկուզ մի փոքր գաղտնիք լինի…
14.Ագաթա Քրիստին տառապում էր դեսգրաֆիայով, այսինքն, նա գործնականում չէր կարողանում ձեռքով գրել: Նրա բոլոր հայտնի վեպերը թելադրված են…
15.Չեխովը հասարակաց տներով «զբոսնելու» մեծ սիրահար էր. հայտնվելով մի նոր քաղաքում՝ նա առաջին հերթին ուսումնասիրում էր քաղաքի հասարակաց տները:
16.Ուիլյամ Ֆոլքներն աշխատել է փոստատար երկար տարիներ, մինչև որ մի օր պարզ է դառնում, որ նա չկարդացած նամակները հաճախ նետում է աղբամանը:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *