3 բնութագրիչներ, որ բնորոշ են սիրող զույգերին

Յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում ինչ-որ պահի գտնում է իր կեսին ու նրան նվիրում ամբողջ ազատ ժամանակն ու նվիրումը: Մենք առաջարկում ենք մեր ընթերցողին ծանոթանալ ընտանեկան հոգեբան  Գայ Վինչի առանձնացրած 3 տաբերակիչ գծերին, որոնցով, ըստ նրա, տարբերվում են սիրող զույգերը:

Ապրումակցում

Ապրումակցումը զույգերի մոտ արտահայտվում է նրանով, որ նրանցից մեկը մտնում է մյուսի դրության մեջ, կարողանում է ընդունել և հասկանալ նրա տեսանկյունն ու տրամադրությունը: Բացի այդ անհրաժեշտ է ցույց տալ, որ Դուք տեղյակ եք նրա մտահոգություններից ու կիսում եք դրանք: Դրա համար անհրաժեշտ է նայել աշխարհին Ձեր սիրելիի աչքերով և հստակ հասկանալ, թե ինչ է նա մտածում այս կամ այն իրավիճակի վերաբերյալ, այսինքն բառացիորեն զգալ քեզ ինչպես նա, ապրել նրա կյանքով:  Պետք է կարողանաք ուշադրություն դարձնել նրա երազանքների, համոզմունքների և առաջնահերթությունների վրա ու գնահատեք դրանք:

Ուշադրություն և հարգանք

Անպասելի, բայց նաև շատ հաճելի հաճոյախոսությունները, անակնկալները` երեկոյան ընթրիքի, մի փունջ ծաղիկների  կամ սիրելի շոկոլադի տեսքով, միշտ կարող են բարձրացնել Ձեր երկրորդ կեսի տրամադրությունն ու հարթել տարաձայնությունները:  Հոգեբանը նշում է, որ շատ զույգեր տարիների ընթացքում իրար հետ լինելով մոռանում են արդեն նմանատիպ բաների մասին, ինչը ամենամեծ սխալն է նրանց կողմից: Նա վստահեցնում է, որ որքան մեծ լինի ուշադրությունը երկրորդ կեսի նկատմամբ, այնքան կենցաղային վեճերն ու խնդիրներն ավելի հազվադեպ կդառնան:

Զգացմունքային ըմբռնում

Երջանիկ զույգերն իրար հասկանում են նույնիսկ ենթագիտակցաբար: Եթե նրանցից մեկը ջղային է, վրդովված կամ հիասթափված է ինչ-որ բանի պատճառով, ապա երկրորդն անպայման կհասկանա ու կընդունի նրա զգացմունքները, կօգնի հանգստանալ կամ ամբողջովին կկիսի դրանք: Այս վերջին կետը փոխկապակցված է նախորդ երկուսի հետ: Եթե դուք չեք կարողանում ապրումակցել Ձեր սիրելիին կամ հարգել նրան, ապա չեք կարող հասկանալ նաև նրա զգացմուքնները: Հոգեբանը վստահեցնում է, որ 3 կետերը պետք է աշխատեն միասին ու ներդաշնակեն իրար:

 

Մենք մաղթում ենք բոլոր սիրող զույգերին անսպառ երջանկություն` ապրումակցումով, ուշադրությամբ, հարգանքով ու ըմբռնումով լեցուն:

 

 

Պրպտեց ու պատրաստեց` Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *