Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն առաջին անգամ այս նշանը գտել է 1536թ.-ի նամակում, որում Ֆլորենցիայի մի վաճառական նշել է․․․

Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն առաջին անգամ այս նշանը գտել է 1536թ.-ի նամակում, որում Ֆլորենցիայի մի վաճառական նշել է Իսպանիա ժամանող երեք բեռնատար նավի մասին:
Վաճառականն այդ բեռների կազմում թվել է նաև գինու տարաները, որոնք նշվել են մեզ շատ ծանոթ շնիկ (@) նշանով:
Ավելի մանրամասն հետազոտությունների շնորհիվ գիտնականները պարզել են, որ @ նշանն օգտագործել են որպես չափման միավոր: Կա նաև վարկած, ըստ որի՝ այս նշանը հին իսպանական նշան է` չափման միավոր, որը հավասար է մոտ 15 կգ:
Համակարգչային պատմության մեջ, ըստ պաշտոնական տվյալների՝ այս նշանը ներմուծել է ծրագրավորող Ռեու Թոմլիսոնը, որը 1971թ.-ին առաջին անգամ ուղարկել է էլեկտրոնային հաղորդագրություն: Հասցեն պետք է բաղկացած լիներ 2 մասից` օգտագործողի անունից և այն համակարգչի անունից, որի վրա նա գրանցված էր:
Որպես այդ երկու մասերը բաժանող նշան նա վերցրել է այնպիսի նշան, որը չլիներ ոչ օգտագործողի անվան և ոչ համակարգչի անվան մեջ: Այդ նշանը հենց շնիկն էր: Նշանին տալով «at» անունը՝ այն սկսել են կիրառել նամակագրություններում: Հայաստանում սիմվոլը թարգմանվել է ռուսերենից՝ «շնիկ»:
Այլ երկրներում այս նշանն ունի տարբեր անվանումներ, օրինակ` Բուլղարիայում այն անվանում են կապիկ, Սկանդինավյան երկրներում` փղի կնճիթ, Նիդերլանդներում` կապիկի պոչ, Իտալիայում` խխունջ, Հունգարիայում` ճիճու և այլն :

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *