Միքելանջելոյի Սիքստինյան խորանի առաստաղի որմնանկարները, հատկապես <<Առաջ մեկնած ձեռքերը>>․․․բացահայտենք միասին

Սիքստինյան մատուռը կառուցվել է 1473_1481 թվականներին Հռոմի պապ Սիքստոս IV_ի պատվերով,որից էլ ստացել է անունը։
Սիքստինյան մատուռը ,որը գտնվում է Վատիկանում,զարդարված է Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ,փիլիսոփա Միքելանջելոյի որմնանկարներով ։
Երբ 1512 թվականին Միքելանջելոն վերջնական ավարտին է հասցնում Սիքստինյան մատուռի որմնանկարները,որոնք ամենահայտնիներից են և իրենց անփոխարինելի տեղն ունեն արվեստի պատմության մեջ։
Աշխատանքները վերահսկող պատասխանատու կարդինալները ժամերով կանգնած դիտում և հիանում էին հրաշագործ կերտվածքով։
Երկար քննարկումներից հետո նրանք հանդիպեցին վարպետին և իրենց դժգոհությունը հայտնեցին ոչ թե արված աշխատանքի,այլ ընդամենը մի փոքրիկ դետալի վերաբերյալ։
Միքելանջելոն պատկերել էր Նախամարդու և Արարչի մատների հպումը միմյանց,իսկ կարդինալները պահանջում էին,որ Աստծո մատըպետք է միշտ ամբողջական ուղիղ մեկնած լինի ,իսկ Ադամինը`փոքր_ինչ ծալած։Պարզ, հասարակ ,չնչին թվացող շտրիխ ,բայց խորիմաստ.այո՛,Աստված կա,մեզ հետ է ,բայց որոշումը մարդունն է,այսինքն`եթե վերջինս ուզի պարզել մատը,Աստված կհպվի նրան,եթե չուզի ,կարող է ամբողջ կյանքում փնտրել Նրան։Ադամի ծալած մատը մարդու ազատ կամքի խորհրդանիշն է։
Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *