Փիլիսոփայության պրոֆեսորը, իր հանդիսատեսների առջև կանգնած, վերցրեց հինգ լիտրանոց ապակե բանկան և ․․․

Փիլիսոփայության պրոֆեսորը, իր հանդիսատեսների առջև կանգնած, վերցրեց հինգ լիտրանոց ապակե բանկան և լցրեց այն քարերով, յուրաքանչյուրը առնվազն երեք սանտիմետր տրամագծով և հարցրեց ուսանողներին՝ լի՞ է արդյոք բանկան։
Պատասխանեցին.
-Այո, լիովին։
Այնուհետև նա բացեց ոլոռով լի բանկան և բովանդակությունը լցրեց մեծ բանկայի մեջ` մի փոքր թափահարելով այն։ Ոլոռը գրավեց, քարերի միջև մնացած, ազատ տեղը։ Կրկին պրոֆեսորը հարցրեց ուսանողներին՝ լի՞ է բանկան։
Պատասխանեցին.
-Այո, լիովին։
Այնուհետև նա վերցրեց ավազով լցված տուփը և լցրեց այն բանկայի մեջ։ Բնականաբար, ավազը գրավեց ազատ տարածությունը և ծածկեց ամեն ինչ:
Կրկին պրոֆեսորը հարցրեց ուսանողներին՝ լի՞ է բանկան։
Նրանք պատասխանեցին.
-Այո՛, և այս անգամ հաստատ, այն լի է: Այնուհետև նա սեղանի տակից ջրով լի բաժակ հանեց և լցրեց այն բանկայի մեջ մինչև վերջին կաթիլը` թրջելով ավազը:
Ուսանողները ծիծաղեցին:
– Իսկ հիմա ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ բանկան ձեր կյանքն է: Քարերը ձեր կյանքի ամենակարևոր բաներն են՝ ընտանիքը, առողջությունը, ընկերները, երեխաները. այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, որպեսզի ձեր կյանքը մնա ամբողջական, նույնիսկ այն դեպքում, երբ մնացած ամեն ինչը կկորչի: Ոլոռը այն բաներն են, որոնք կարևոր են դարձել ձեզ համար. աշխատանք, տուն, մեքենա, ավազը` մնացած մանրուքները։
Եթե ​​առաջին հերթին բանկան ավազով լցնեք, տեղ չի մնա, որպեսզի կարողանաք տեղավորել ոլոռն ու քարերը: Նույնպես էլ ձեր կյանքում` եթե ամբողջ ժամանակը և էներգիան ծախսեք մանրուքների վրա, ամենակարևոր բաների համար տեղ չի մնա։ Զբաղվեք նրանով, ինչը ձեզ երջանկություն կբերի. խաղացեք երեխաների հետ, ժամանակ հատկացրեք ձեր երկրորդ կեսին, հանդիպեք ընկերների հետ։
Միշտ ժամանակ կմնա տունը մաքրելու, մեքենան վերանորոգելու և լվանալու համար: Ամենից առաջ զբաղվեք քարերով, այսինքն, կյանքի ամենակարևոր բաներով։ Կողմնորոշվեք՝ որոնք են ձեր առաջնահերթությունները, մնացածը պարզապես ավազ է:
Այդքանը լսելուց հետո, ուսանողուհին բարձրացրեց ձեռքը և հարցրեց պրոֆեսորին՝ ինչ է նշանակում ջուրը:
Պրոֆեսորը ժպտաց.
– Ուրախ եմ, որ ինձ այդ մասին հարցրիք: Ես դա արեցի, պարզապես, ձեզ ապացուցելու համար՝ անկախ նրանից, թե ինչքան ծանրաբեռնված կլինի ձեր կյանքը, միշտ էլ մի փոքր տեղ կմնա հաճելի անբանության համար:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *