Կոկո Շանելը մտել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը

Կոկո Շանելը մտել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը:
Այս փխրուն կինը մեր կյանք է բերել այնպիսի սովորություններ, առանց որոնց մեզ չենք կարող պատկերացնել: Մեծ է նրա ազդեցությունը նորաձևության աշխարհում:
Chanel No. 5 l ապրանքանիշի հայտնի բույրը ստեղծվել է 1921 թվականի մայիսի 5-ին, Էրնեստ Բոյի կողմից:
Ըստ լեգենդի՝ Կոկո Շանելը խնդրել էր պարոն Բոին ստեղծել «արհեստական կանանց բուրմունք, որից բուրում է կնոջ նման» ընդգծելով, որ «արհեստական բույր» ասելով նկատի ունի նոր մարդու կողմից ստեղծած բուրմունք :
Օծանելիքագործը օրիորդ Շանելին էր ներկայացրել տասը բույր, որոնցից նա ընտրել էր հինգերորդը՝ այստեղից էլ գլուխգործոցի անվանումը:
5-ը Կոկո Շանելի սիրելի թիվն էր: Նա գուցեև սնահավատ է եղել, սակայն իր կյանքի մի շարք երևույթներ և իրադարձություններ կապված են 5 թվի հետ:
Chanel N5 բույրը իզուր չի ստացել նման անուն: Սա եղել է բույրերի 5-րդ տարատեսակը, որն ամենաշատն է դուր եկել Շանելին: Chanel N5-ը ներկայացվել է հանրությանը 1921 թվականի մայիսի 5-ին (մայիս-5րդ ամիս): Պատահականությու՞ ն էր սա, թե՞ համընկում:
Ողջ աշխարհում Chanel N5 ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ:
Եվ ոչ միայն…..Ֆրանսիուհի մոդելյեր, ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ տան հիմնադիր Գաբրիել Բոնյոր Շանելը մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա, մշտապես առանձնացել է իր կերպարով և գաղափարներրով։
• Կոկո Շանելը սիրել է ԳՐՊԱՆՆԵՐ ։ Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը։ Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև աքսեսուարների։
Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը։
Կոկո Շանելը իր կարիերան սկսել է որպես գլխարկների մոդելավորող:
18 տարեկան հասակում, ինտերնատից դուրս գալուց հետո Գաբրիել Շանելը աշխատանքի է տեղավորվում կարի ատելիեում և երազում է լինել երգչուհի: Բայց 1909 թ. բացում է գլխարկների սեփական խանութը:
Chanel-ը կանանց մոդայի մեջ բերեց տվիդը
Վեսթմինիսթրի դուքսի հետ Շվեդիա ճամփորդության ընթացքում նա բացահայտեց տվիդը, որն ավանդաբար համարվել է տղամարդկանց գործվածք:
Նրան է պատկանում նորաձևության աշխարհի համար լեգենդար դարձած իրերի հեղինակային իրավունքը՝ փոքրիկ ՍԵՎ ԶԳԵՍՏԸ, Թվիդե ժակետը, բիժուտերիան, երկգույն կոշիկները, լայն շալվարներն ու տղամարդկային ոճը:
Շանելն առաջին անգամ նորաձևության մեջ բերեց կանանց կոստյումը
Կոստյումը 20-ականներին կանանց շրջանում լավագույն վաճառվողն էր և մնացել է մինչ օրս:
Նորաձևության մեջ բերեց ՈՒՍԻՑ կախելու շղթայով ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ ,երբ սկսեց ձեռքի պայուսակները այստեղ-այնտեղ մոռանալ : Ինչպես նաև առաջին կանացի տաբատները :
Կոկո Շանելը նորաձևություն բերեց ԱՐԵՎԱՅՐՈՒՔԸ : Թուխ մաշկը Շանելի շնորհիվ նորաձև դարձավ շատ պատահական:
1923 թվականին կրուիզի ժամանակ Կոկոի մաշկը դարձել էր սովորականից շատ ավելի թուխ, իսկ հասարակությունն էլ թռցրեց այդ «թրենդը», երբ Կոկոն այդ տեսքով հայտնվեց Կաննում:
Շանելը երբեք ամուսնացած չի եղել: Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել: Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային էր:
Շանելին վերագրված մտքերին ինքը համամիտ չի եղել, և բացի դա,աղավաղված են ներկայացրել :
Ս.Պետրոսյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *