Ապրիլի 7-ը` տնային գործեր Չանելու օր

Patum.am-ը նախ շնորհավորում է իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով նրանց անսահման գեղեցկություն ու անսպառ ժպիտներ, բայց չի մոռանում նաև տեղեկացնել, որ այսօր  տնային գործեր չանելու օրն է:

Պատկերացրե՛ք, որ Դուք ամբողջ շաբաթ ծանր գրաֆիկով աշխատել եք, աշխատանքի վայրում Ձեզ ստիպել են երկար մնալ, ավելորդ թղթեր ու հաշիվներ, ու Ձեզ մոտ առաջանում է մտքի քաոս:Վերջին աշխատանքային օրը ավարտում եք աշխատանքը, հասնում եք Ձեր տան դռան մոտ, բացում եք այն ու ներս մտնում:
Home, Sweet Home! Վերջապես հանգստանալու ժամանակն է:
Հենց այդ պահին իրականությունը հաճելի է թվում, որովհետև Դուք գիտեք, որ ոչինչ չեք անելու այսօր տանը՝ անկախ նրանից, որ լվացարանում ամանների կույտ ունեք, իսկ լոգարանում՝ մի մեքենա յի չափով լվացք:Միևնույնն է, Դուք հանգստանում եք, որովհետև այսօր ունեք այդ հնարավորությունը, և այն բաց թողնել ուղղակի պետք չէ:

Ինչպե՞ս նշել
Տոնը նշելու ամենակարևոր նախապայմանը այն ծուլության հետ չշփոթելն է:Ուղղակի փորձե՛ք մի օրով ձերբազատվել տնային հոգսերից, չանել լվացք, արդուկ, չլվանալ ափսեները և նման այլ բաներ:

Գիտե՞ք արդյոք
Վերջին 15 տարիների ընթացքում տնային տնտեսուհի մայրիկների թիվը զգալիորեն աճում է:
ԱՄՆ-ի տնային տնտեսուհիների մեկ քառորդն ունի քոլեջի դիպլոմներ:

 

 

Ինֆորմացրեց` Համլետ Սիմոնյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *