Ինչի՞ համար են ափսոսում մարդիկ կյանքի վերջում

Ինչի՞ համար են ափսոսում մարդիկ կյանքի վերջում:
Այս ուսումնասիրությունն անցկացվել է բազմիցս տարբեր երկրներում: 70-90 տարեկան մարդկանց հարցրել են այն մասին, թե ինչի համար են նրանք ավելի շատ ափսոսում կյանքի վերջում: Ահա նրանց պատասխանների լավագույն 4-ը, որոնք երկար տարիներ մնում են անփոփոխ.
1. Ափսոսում են, որ կյանքի մեծ մասը տրվել է չսիրված աշխատանքին:
2. Մարդիկ ափսոսում են, որ շատ քիչ ժամանակ են հատկացրել հարազատ և սիրելի մարդկանց հետ անցկացնելու համար։
3. Հաջորդ ափսոսանքը, որ չեն հետևել իրենց առողջությանը. ճիշտ չեն սնվել, սպորտով չեն զբաղվել և ժամանակին հիվանդությունները չեն կանխարգելել։
4. Եվ լավագույն 4-ը եզրափակում է ափսոսանքն ու ցավը այն բանի համար, որ այդպես էլ չհասցրեցին աշխարհը տեսնել։
Եվ ոչ ոք, ոչ ոք չի ափսոսում, որ չունի մի քանի բնակարան, մեքենաներ, թանկարժեք հեռախոսներ։ Ոչ ոք չի ափսոսում, որ քիչ ժամանակ է անցկացրել գիշերային ակումբներում կամ դատարկ զրույցների մեջ: Բոլորը ափսոսում են միայն մի բանի մասին՝ որ քաջություն չեն ունեցել ապրել այնպես, ինչպես իրենք են ուզել։
Արթնացե՛ք!
Կյանքը շատ արագ է ընթանում …. թող ձեր ամեն օրը լցվի ոգեշնչմամբ և բավարարվածությամբ հենց հիմա, ոչ թե մեկ ամսից, կամ 5 տարի հետո…
Թարգմ. Արուս Ալավերդյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *