Սովետական ժամանակների սերունդը և ինչու՞ ոչ նաև հետսովետական սերունդը հաստատ կհիշեն․․․․ Սակայն դժվար է պատկերացնել, որ նույնիսկ մանկական այս անմեղ հաղորդումը տեղիք է տվել քաղաքական շահարկումների

Սովետական ժամանակների սերունդը և ինչու՞ ոչ նաև հետսովետական սերունդը հաստատ կհիշեն «Բարի գիշեր, երեխանե՜ր» հաղորդումը, ու վստահ եմ, բոլորն էին սիրում այդ հաղորդման կերպարներին։
Սակայն դժվար է պատկերացնել, որ նույնիսկ մանկական այս անմեղ հաղորդումը տեղիք է տվել քաղաքական շահարկումների: Դրանք տեղի են ունեցել բավական հաճախ, և անգամ ժամանակ առ ժամանակ հաղորդումը փակվել է։
Եթերից մեկում պետք է ցուցադրվեր «Ճանապարհորդ գորտը» մուլտֆիլմը: Բայց այս ծրագրի ցուցադրումը հետաձգվեց, քանի որ Նիկիտա Խրուշչովը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ, և ԽՄԿԿ Կենտկոմում սա դիտարկվում էր որպես ծաղր երկրի առաջին դեմքի նկատմամբ։
Միխայիլ Գորբաչովի օրոք, պաշտոնյաները համառորեն ակնարկում էին ծրագրի հեղինակներին, որ չպետք է ցուցադրել “Дядя Миша” մուլտֆիլմը, արջուկի մասին, որը շատ գործեր է սկսում, բայց երբեք չի ավարտում դրանք:
1999-ին հեռուստատեսության ղեկավարները պատրաստվում էին Ստեպաշկային հեռացնել ծրագրից, քանի որ վերջինս կարող էր ասոցացվել Ռուսաստանի կառավարության նոր ղեկավար Սերգեյ Ստեպաշինի հետ:
Բայց, տեղի տալով երեխաների չքնելու բունտերին, կերպարը չհեռացվեց։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *