Քենիացի վազորդ Աբել Մութայը վերջնակետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, բայց նշանների մեջ շփոթվեց և դադարեց վազել՝ մտածելով հասել է … Ի՞նչ եղավ հետո․․․

Քենիացի վազորդ Աբել Մութայը վերջնակետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, բայց նշանների մեջ շփոթվեց և դադարեց վազել՝ մտածելով հասել է :
Իսպանացի Իվան Ֆերնանդեսը վազում էր անմիջապես նրա հետևից և, հասկանալով, թե ինչ է կատարվում, սկսեց բղավել քենիացու վրա, որ շարունակի վազել …
Մութայը իսպաներեն չգիտեր և չէր հասկանում …
Հասկանալով, թե ինչ է կատարվում, Ֆերնանդեսը Մութային հրեց վերջնագծին …
Լրագրողը հարցրեց Իվանին. «Ինչո՞ւ ես դա արել»:
Իվանը պատասխանեց. «Ես երազում եմ, որ մի օր մենք ունենանք այնպիսի միջավայր, որում մենք ինքներս մեզ և մյուսներին կմղենք դեպի հաղթանակ» …
Լրագրողը պնդեց. «Բայց ինչու՞ թույլ տվեցիր, որ քենիացին հաղթի»:
Իվանը պատասխանեց. «Ես նրան թույլ չտվեցի հաղթել, նա հաղթեց։ Հաղթանակը նրանն էր»…
Լրագրողը պնդեց և նորից հարցրեց. «Բայց դու կարող էիր հաղթել» …
Իվանը նայեց լրագրողին և պատասխանեց. «Բայց ո՞րն էր լինելու իմ հաղթանակի իմաստը: Ո՞րն էր լինելու այս մեդալի արժեքը: Ի՞նչ կմտածեր մայրս դրա մասին »:
Արժեքները փոխանցվում են սերնդից սերունդ:
Ի՞նչ արժեքներ ենք մենք սովորեցնում մեր երեխաներին:
Մեզանից շատերը օգտվում են մարդկանց թույլ կողմերից ՝ փոխարենը օգնելու նրանց որ ամրապնդեն իրենց ուժեղ կողմերը »

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *