Իսպանացի վարսահարդար Ալեքսիս Ֆերրերը հայտնի է իր մասնագիտության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների նորամուծություններով…

Իսպանացի վարսահարդար Ալեքսիս Ֆերրերը հայտնի է իր մասնագիտության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների նորամուծություններով:
Տարիներ շարունակ (2012թ.ից) Ֆերրերին հետաքրքրում էր մազերի վրա ֆոտոտպագրությունը և վերջապես նրան հաջողվեց ստեղծել մի սարք, որը հնարավորություն տվեց մազերի վրա ստանալ ցանկացած նկար:
Ֆերրերը այս տեխնիկայով 2020թ.ին ստեղծեց “La Favorite” հավաքածուն, որը իր մեջ ընդհանրացնում էր բնությունը, արվեստը և նորաձևությունը:
Մոդելների համար ընտրվեց շիկահեր կառե սանրվածքը, որի վրա տպագրվեցին 18-րդ դարի բուրժուական նորաձևության ոճով պատկերված ծաղիկներ, թռչուններ, հատապտուղներ:
Հավաքածուն մեծ ճանաչում ու “Տարվա լավագույն իսպանացի վարսավիր” տիտղոսը բերեց բարսելոնացի վարսահարդարին:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *