Յուրաքանչյուր իսպանական տանը կարող եք ծաղկաման հանդիպել,լցված պլաստիկ կափարիչներով․ Պատճառը ապշեցնող է

Յուրաքանչյուր իսպանական տանը կարող եք ծաղկաման հանդիպել,լցված պլաստիկ կափարիչներով: Պատճառը ապշեցնող է։
Իսպանիայում գրեթե ամեն տանը,խոհանոցում բոլոր գույների և չափերի պլաստիկ կափարիչներով ծաղկաման կա: Հաճախ էի նկատում,բայց երբեք չէի հարցնում, թե ինչի համար են հավաքում։ Սակայն մի օր սուպերմարկետի մուտքի մոտ տեսա մի հսկայական տուփ, որտեղ մարդիկ թափում էին իրենց կափարիչները, իսկ նրա կողքին, յոթ տարեկան աղջկա լուսանկար:
Դա ինձ չափազանց հետաքրքեց,և ես որոշեցի անձնակազմին հարցնել: Պարզվեց,որ այս աղջկան սրտի վիրահատություն էր պետք անել,որը անում են միայն Գերմանիայում, 90 հազար եվրո արժողությամբ։Փոքրիկի ծնողները հեռուստատեսության միջոցով դիմել են օգնության,և պլաստիկ մշակմամբ զբաղվող արտադրություններից մեկը առաջարկել է տալ այդ գումարը 200 տոննա պլաստիկ կափարիչների դիմաց։
Մեր երկրում դա ծաղրանք կհամարեին … Իսկ Իսպանիայում որոշեցին տուփեր դնել սուպերմարկետներում, մարզական ակումբներում, մէրիաներում և նման մարդաշատ վայրերում։Պլաստիկ կափարիչների անհրաժեշտ քանակը մի քանի ամսում հավաքվեց, և այդ փորձը արմատավորվեց:
հաշմանդամների օգնության ֆոնդը, հազվագյուտ հիվանդությունների հետազոտության ֆոնդը և ուրիշ բարեգործական կազմակերպություններ պայմանագրեր ունեն վերամշակման ընկերությունների հետ: Իսկ մարդիկ շարունակում են կափարիչներ հավաքել …
Ամենօրյա փոքր ժեստ, որը ոչինչ չարժի,բայց շատ բան է փոխում…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *