Հին ժամանակներում արաբները հարսանիքի ժամանակ հյուրերին բաժանում էին հացի մեջ փաթաթված միս. ինչու որոշ հյուրերի հացի մեջ նրանք դիտավորյալ միս չէին դնում` հետաքրքիր բացահայտում.

Հին ժամանակներում` արաբները հարսանիքի ժամանակ բոլոր հյուրերին բաժանում էին հացի մեջ փաթաթված միս:
Եթե ​​հյուրերն ավելի շատ էին, քան միսը, ապա նրանք, իրավճակը փրկելու համար` իրենց սիրելիներին, հարազատներին և ընկերներին, նրանց, ում համարում էին իրենց ընտանիքը` դատարկ փաթաթված հաց էին տալիս: Եվ նրանք, ուտելով առանց մսի ցամաք հացը ՝ ցույց չէին տալիս, որ դրանք դատարկ են:
Մի անգամ բարեկամներից մեկը, տեսնելով, որ իր հացն առանց մսի է` սկսեց բարձր բղավել բոլորի առաջ.-« Է՜յ, այսի՜նչ, իմ հացը դատարկ է, առանց մսի»: Տերը, վատ զգալով` մոտեցավ նրան ու պատասխանեց.- «Ների´ր: Ես մեղավոր եմ քո առջև: Ես, սխալմամբ` քեզ համարել էի իմ ընտանիքից, ինձ հարազատ»:
Մեր օրերում` որքան ենք մենք խաբվում, երբ հավատում ենք, որ շատերը, որոնք կանգնած են մեր կողքին` մեզ հարազատ են, միշտ նվիրված ու հավատարիմ կլինեն մեզ, ամուր թիկունք կլինեն մեզ համար:
Բայց ավա՜ղ: Շատ հաճախ մենք շատ ուշ հասկանում ենք, որ` չարաչար սխալվել ենք:
Սթա´փ եղեք կյանքում: Զգուշորե´ն ընտրեք այն մարդկանց, որոնց պետք է բաժին հասնի` Ձեր Դատարկ Հացը…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *