Լինելով ծաղրածուների արքան՝ նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն

 Լինելով ծաղրածուների արքան՝ նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն
 Փարաջանովին իշխանությունները տեղից էլ չէին սիրում, բայց երբ մի օր դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում նա կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամներ փորձում են իրեն դուր գալ, սա արդեն լուրջ ձերբակալության առիթ էր:
1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Այո՛:
Ռեժիսորի սիրտը հիվանդ էր, շաքարախտ ուներ, արյուն էր թքում։ Նա բանտում հավաքարար էր աշխատում… Սակայն չստեղծագործել անհնար էր:
Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրում է Պուշկինի դիմանկարը։ Տարիներ անց այդ կափարիչը հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի մոտ, նա էլ այդ նմուշի օրինակով ձուլեց արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերին։
Ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, բայց նա մոտ 20 սցենար էր գրել:
«Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել: Այժմյան կյանքս անիմաստ է:
Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը: Թակել եմ բոլոր դռները: Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում:
Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ:
Արձակուրդն անտանելի է ինձ համար: Չեմ կարող ապրել առանց աշխատանք: Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել: Պետք է հապճեպ հեռանամ այստեղից:
Գիտեմ այն դժվարությունների մասին, որ սպասվում են ինձ: Դժվար թե Արևմուտքում միանգամից ոգեշնչություն գտնեմ: Չէի ցանկանա ֆրանսիացիների մոտ տպավորություն ստեղծել, որ կարող եմ միանգամից գլուխգործոցներ ստեղծել:
Արմատներս այստեղ են, սակայն այլընտրանք չունեմ: Պետք է հեռանամ այստեղից․․․»:
Հուսալքված հանճարը անգործ նստել չէր կարող, դա մահվանից վատ էր: Ներսում փոթորիկներ էինք, հանճարեղ ու կոնծանարար-ստեղծող փոթորիկներ, որոնք հանդարտվել կարող էին միայն դուրս գալու, ինչ-որ բան դառնալու միջոցով:
Փակել սիրտը, հոգին, միտքը, բերանը, ականջները, փակել ու խեղդվել սեփական օվկիանոսի փոթորիկներում:
Փարաջանովին Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինո։ 20 սցենար ֆիլմն է ծնվում: Սահմանափակ ցուցադրություններ, բայց արտերկրում մեծ հաջողություններ:
Մահը վերջը չէ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։
1986 թվականին նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» փաստագրական ֆիլմը, իսկ 2 տարի անց՝ «Աշուղ ղարիբը», որը ցուցադրվեց Վենետիկի կինոփոռատոնում:
1989-ին Փարաջանովը սկսեց աշխատել հերթական ֆիլմի վրա՝ «Խոստովանանք»՝ ինքնակենսագրական։ Սակայն նկարահանել չկարողացավ: Ծանր հիվանդ էր. թոքի քաղցկեղ, վիրահատություններ, բուժումներ՝ ապարդյուն:
1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադարձավ Երևան: 3 օր անց մահացավ։
Բարդ, հակասական, դիվական ու աստվածային, չար ու բարի, լուսավոր ու անտանելի մութ, սիրելի ու ատելի՝ հանճարեղ ու… հանճարեղ:
Նկարիչը, ռեժիսորը, կոլաժների հեղինակը, անհավանական ու անտանելի շատը. Փարաջանով՝ լավագույնը:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *