Երբ տարիներ անց, Ֆորդից հարցազրույց վերցնելով, լրագրողը հարցնում է, թե նա ինչ կցանկանար լինել, եթե նորից ծնվեր, հանճարը պարզապես պատասխանում է. «Ցանկացած մարդ, միայն թե կնոջս կողքին…»

19-րդ դարի վերջին տասնամյակում ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքի ընկերություններից մեկում աշխատում էր երիտասարդ մի մեխանիկ՝ շաբաթական 11 դոլար աշխատավարձով:
Նա օրական աշխատում էր 10 ժամ, իսկ տուն գալուն պես մինչև կեսգիշեր աշխատանքը շարունակում էր իր խորդանոցում՝ փորձելով նոր տեսակի շարժիչ հորինել: Նրա հայրը հավատացած էր, որ տղան զուր տեղն է ժամանակը վատնում։ Հարևանները նրան խենթ էին անվանում, ոչ ոք չէր հավատում, որ այս գործունեությունից ինչ-որ արժեքավոր բան կստացվի: Ոչ ոք՝ բացի նրա կնոջից …
Նա օգնում էր ամուսնուն ողջ գիշեր՝ մի քանի ժամ շարունակ գլխի վերևում կերոսինի լամպ բռնելով: Ձեռքերը կապտում էին, նա ցրտից դողում էր, ատամները զնգզնգում էին, բայց նա չէր դադարում հավատալ ամուսնուն։
Մի օր էլ հանկարծ խորդանոցից աղմուկ լսվեց: Հարևանները ապշած նայում էին, թե ինչպես է սայլն առանց ձիու ճանապարհ ընկել, իսկ սայլի վրա նստած էին խելագարն ու իր կինը։ Հրաշագործի անունը Հենրի Ֆորդ էր:
Երբ տարիներ անց, Ֆորդից հարցազրույց վերցնելով, լրագրողը հարցնում է, թե նա ինչ կցանկանար լինել, եթե նորից ծնվեր, հանճարը պարզապես պատասխանում է. «Ցանկացած մարդ, միայն թե կնոջս կողքին…»:
Թարգմանությունը՝ Ն. Հովհաննիսյանի:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *