Գոյություն ունի աֆրիկյան մի ցեղ, որը հետաքրքիր սովորույթ ունի,բացահայտենք միասին

Գոյություն ունի աֆրիկյան մի ցեղ, որը հետաքրքիր սովորույթ ունի:
Երբ ցեղից ինչ-որ մեկը վատ արարք է թույլ տալիս, նրան բերում են իրենց բնակավայրի կենտրոն, շրջապատում են և երկու օր շարունակ հիշում են միայն այն բոլոր լավ ու բարի արարքները, որ արել է նա և շնորհակալություն են հայտնում դրանց համար:
Նրանք կարծում են, որ ամեն մարդ աշխարհ է գալիս որպես լավ մարդ: Յուրաքանչյուրը սեր է ուզում գտնել, երջանկություն, խաղաղություն, անվտանգություն, բայց երբեմն այդ մրցավազքում մարդը սխալ է թույլ տալիս:
Աֆրիկյան այս ցեղն այդ սխալներում ազդանշան է տեսնում՝ օգնության աղաղակ: Նրանք միավորում են իրենց ջանքերը` բարձրացնելու ընկածին, վերականգնելու նրա իրական էությունը, նրան հիշեցնելու, թե ինչպիսին է ինքն իրականում:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *