Ծերուկը նստած շուկայի մոտ տնական ձու էր վաճառում,երբ մոտեցավ մի տիկին․․․

Ծերուկը նստած շուկայի մոտ տնական ձու էր վաճառում
Դիտարժան շիկահերը հարցրեց նրան.
-Ձուն ի՞նչ արժի, ծերուկ:
Ծեր վաճառողը պատասխանեց.
– 700 դրամ մեկ տասնյակի համար:
– Ես մի տաս հատ ձու կվերցնեմ 500 ով, կամ կթողնեմ, չեմ առնի:
Ծեր վաճառողը պատասխանեց.
-Լավ, վերցրու թող քո ասածով լինի, բայց ինձ փող չի մնա: Միգուցե սա սկիզբն է, որովհետեւ այսօր ես ոչ մի հատ չեմ վաճառել…Աղջիկը ձվերը վերցրեց նստեց իր մեքենան գնաց,՝ իրեն հաղթող զգալով…
Ավելի ուշ երեկոյան ընկերոջ հետ գնաց ռեստորան:
Այնտեղ նրանք պատվիրեցին այն ամենը, ինչ ուզում էին: Նրանք կերան, բայց ոչ բոլորը, համարյա կեսը թողեցին ափսեյի մեջը։ Վճարելուց հարցրին ինչ ենք վճարելու մատուցողն ասեց ընդամենը 10․000դրամ, նրանք 12․000 տվեցին 2000 էլ որպես թեյավճար։
Այս իրավիճակը սովորական է ռեստորանի համար, բայց ոչ աղքատ ձու վաճառողի համար:
Ինչու՞ ենք մենք ցույց տալիս մեր գերազանցությունը, երբ մենք առեւտուր ենք անում կարիքավորների հետ, ովքեր ստիպված են զիջել:
Եվ ինչու՞ ենք փող տալիս նրանց, ովքեր նույնիսկ մեր առատաձեռնության կարիքը չունեն:
Լի Քուանգ Յունը (Սինգապուրի վարչապետ) իր գրքում գրել է,
«Հայրս բարձր գներով գնում էր հասարակ ապրանքները աղքատ մարդկանցից, երբեմն նաև եթե դրանց կարիքը չկար:
-Ես հարցրի նրան, թե ինչու՞, հայրս պատասխանեց, -Սա բարեգործություն է, տղաս:
Երբ պիցցայի մեջ թողնում ես 1000-2000դ թեյավճար, հիշեք որ մետրոյի կամ շուկայի մոտից անցնելուց կտեսնեք տարեց մարդկանց, ովքեր կանգնած մաղադանոս, կամ հավկիթ են վաճառումում 100-150 դրամ աշխատելու համար։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *