Գուստավ Կլիմտ և էմիլիա Ֆլյոգե

Գուստավ Կլիմտ և էմիլիա Ֆլյոգե
Կլիմտի արվեստը կարծում եմ շատերին է ծանոթ շատերս էլ սիրում ենք: Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարն ու Համբույրը ամենահայտնիներից են թերևս:
Որոշ կենսագիրների կարծիքով Էմիլիա Ֆլյոգեն ու հենց նկարիչն են պատկերված համբույրի տեսարանում, չնայած, որ Կլիմտը բազմիցս նշել է, որ ինքնանկարներ չունի:
 Կլիմտը հայտնի էր իր բազմաթիվ սիրային հարաբերություններություններով ու որոշ տվյալներով այդ կապերից 40 երեխա ուներ, բայց Կլիմտի մուսան ու կյանքի սերը էմիլիան էր:
Էմիլիա Ֆլյոգեն Կլիմտի եղբոր կնոջ քույրն էր: Եղբոր մահից հետո Կլիմտը շարունակում էր օգնել եղբոր ընտանիքին: Նրա այրին քրոջ հետ նորաձևության տուն են հիմնում Ավստրիայում ու մեծ հաջողության հասնում: Կլիմտը քույրերին օգնում էր նաև այս հարցում:
Ժամանակի ընթացքում Էմիլիա Ֆլյոգեն ու Կլիմտը շատ մտերիմ են դառնում ու նրանց սիրային կապի մասին կասկածներ են տարածվում: Սակայն զույգը ոչ հերքում, ոչ հատատում էր լուրերն ու համարում դա միայն իրենց անձնական գործը:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *