Իսկ դուք գիտեիք, որ Հնդկաստանի Ասսամ նահանգի Պամոխի գյուղի դպրոցում աշակերտները ուսման վարձի փոխարեն կարող են պլաստիկ աղբ բերել

Իսկ դուք գիտեիք, որ Հնդկաստանի Ասսամ նահանգի Պամոխի գյուղի դպրոցում աշակերտները ուսման վարձի փոխարեն կարող են պլաստիկ աղբ բերել:
⚬Դպրոցը հիմնադրել են Մազին Մուխթարը և նրա կինը` Պարմիտա Սարման, տեղի երեխաների համար, որոնց մեծ մասն աշխատում էր քարհանքերում` օրական աշխատելով մոտ 3 $: ⚬Տեղացիները սովոր են վառել օգտագործված պլաստիկը:
Հրդեհներից ստացված թունավոր ծուխը երեխաների մոտ առողջական խնդիրներ էր առաջացնում: Այնուհետև դպրոցի հիմնադիրները ծնողներին առաջարկեցին, որ երեխաները չայրեն հավաքված պլաստիկը, այլ վարձի փոխարեն տոպրակներով բերեն իրենց մոտ:
Մուխթարը հիմնադրել է դպրոցը 2016 թվականին` մասնավոր ներդրողների գումարներով: Այժմ դպրոցում կա 7 ուսուցիչ և սովորում է 4-ից 15 տարեկան 110 երեխա, 100 երեխա էլ սպասման ցուցակում է:
Մենք փորձում ենք սովորեցնել աշակերտներին պատասխանատվություն կրել իրենց շրջակա միջավայրի համար և ձգտեն ավելի կատարելագործեն այն: Քանի որ ամեն աշակերտից ամեն շաբաթ առնվազն 25 տոպրակ ենք ստանում պլաստիկով, մենք կարող ենք ամեն ամիս հավաքել մինչև 10 հազար տոպրակ:
Պլաստիկից ստանում ենք էկո-աղյուս, որն էլ օգտագործում ենք շինարարության մեջ: Թունավոր ծուխը, որը պատուհաս էր դառել տեղի բնակչության համար, զգալիորեն նվազել է” – ասում է Սարման:
 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *