Հալալ եղբոր պես է եղել. հրամանատարը պատմում է պատերազմում զոհված Մհերյանի մասին…

Հալալ եղբոր պես է եղել. հրամանատարը պատմում է պատերազմում զոհված Մհերյանի մասին

ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման դասակի հրամանատար, արցախյան վերջին պատերազմների մասնակից ԷԴԳԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես է Հադրութում հանդիպել 44 օրյա պատերազմի զոհերից, «Գարեգին Նժդեհ» շքանշանակիր ԷԴԳԱՐ ՄՀԵՐՅԱՆԻ հետ:

«Միանգամից հիշեցի նրան, շատ փոքր ժամանակ էի տեսել, շատ էինք սիրում այդ տղային: Անգամ հեռախոսահամարներով փոխանակվեցինք, ափսոս, հեռախոսս այնտեղ էլ կորավ: Իմ հալալ եղբայրը չէր, բայց հալալ եղբոր պես է եղել:

 

18 տարեկան տղա, վտանգելով սեփական կյանքը, փրկել է իր ընկերներին: Իսկ ինքը պայթել մեքենայի մեջ…», – հիշում է Ալեքսանյանը:

 

Էդգարը ծնվել է 2002 թվականի փետրվարի 19-ին Երեւանում։ Հիմնական դպրոցում ուսումնառությունն ավարտելուց հետո՝ ուսումը շարունակել է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամում։ 2020 թվականի ամռանը՝ հուլիսի 29-ին զորակոչվել է բանակ, 3 ամսվա զինծառայող էր Ջրականում, երբ պատերազմը սկսվեց։

 

Պատերազմի ողջ ընթացքում արիաբար մասնակցել է մի շարք թեժ մարտերի, ճիշտ հաշվարկի շնորհիվ կարողացել է ոչնչացնել թշնամուն եւ փրկել շրջափակման մեջ հայտնված 11 հոգու կյանք:

 

Էդգարը մարտեր է մղել Արցախի տարբեր ուղղություններով՝ Ջրական, Վարանդա, Հադրութ, Կարմիր Շուկա, իսկ վերջին կետը եղել է Մարտունու շրջանի Քերթ գյուղը։

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *