Գունաթափված հագուստով, աչքի չընկնող ու համեստ արտաքինով ամուսինները եկել էին Հարվարդի համալսարանի ռեկտորի մոտ՝ ինչու՞

Գունաթափված հագուստով, աչքի չընկնող ու համեստ արտաքինով ամուսինները եկել էին Հարվարդի համալսարանի ռեկտորի մոտ՝ առանց նախօրոք գրանցվելու:
Գործավարը ոտքից գլուխ նրանց չափելով մտածում է՝ այս գավառականներն անելիք չունեն իրենց համալսարանում, ու տեղեկացնում է այցելուներին, որ ռեկտորը շատ զբաղված է լինելու ողջ օրը ու չի կարողանա նրանց ընդունել: Կինը պատասխանում է, որ կսպասեն:
Մի քանի ժամ շարունակ գործավարը բացահայտ արհամարհական վերաբերմունք էր ցուցաբերում, որպեսզի նրանք հիասթափվեն ու հեռանան: Վերջապես գործավարը հասկանում է, որ առանց հանդիպման այցելուները չեն հեռանա, և շատ դժկամորեն տեղեկացնում է ռեկտորին հյուրերի մասին:
-Գուցե ընդունե՞ք նրանց մեկ րոպեով, նրանք արագ կհեռանան,- հարցնում է գործավարը:
Ռեկտորը նույնքան դժկամորեն համաձայնում է:
Երբ ամուսինները ներս են մտնում՝ ռեկտորը հանդուգն հայացքով նայում է նրանց:
-Մեր որդին մեկ տարի սովորել է ձեր համալսարանում: Նա շատ էր սիրում իր համալսարանը ու իրեն այստեղ երջանիկ էր զգում:
Դժբախտաբար, մեկ տարի առաջ մեր որդին հանկարծամահ եղավ: Ամուսինս ու ես ուզում ենք մի հուշ թողնել մեր որդու մասին համալսարանի տարածքում,-ասում է կինը:
Առաջարկը ռեկտորին դուր չի գալիս, անգամ զայրացնում է:
-Հարգելինե՛րս,-ջղաձգված բացականչում է նա,- մենք չենք կարող կիսանդրիներ տեղադրել բոլոր նրանց համար, ովքեր երբևէ սովորել են մեր համալսարանում: Եթե այդպես վարվենք՝ համալսարանը կվերածվի գերեզմանոցի:
– Սպասեք,- արագորեն ընդհատում է կինը,- մենք արձան չենք ուզում տեղադրել, մենք նոր մասնաշենք ենք ուզում կառուցել Հարվարդի համալսարանի համար:
Ռեկտորը նորից է արհամահանքով ուսումնասիրում է տիկնոջ գունաթափված վանդակավոր զգեստը, ամուսնու աղքատիկ կոստյումն ու բացականչում.
֊Մասնաշե՞նք: Դուք գոնե պատկերացնում ե՞ք, թե ինչ գումարի մասին է խոսքը: Մեր բոլոր մասնաշենքերն արժեն ավելի քան 7 միլիոն դոլար:
Տիկինը լռում է:
Ռեկտորը հեգնանքով ու հաղթական ժպիտով սպասում է, որ դուրս գան ոչ ցանկալի հյուրերը:
Կինը շրջվում է դեպի ամուսինն ու ցածր ձայնով հարցնում.
-Մի՞թե այդքան քիչ արժի նոր համալսարան կառուցելը: Ինչու՞ չկառուցել մեր սեփական համալսարանը:
Ամուսինը գլխի շարժումով համաձայնում է կնոջ հետ:
Ռեկտորը շփոթվում է, տարակուսանքի մեջ ընկնում:
Պարոն և տիկին Ստենֆորդները դուրս են գալիս ռեկտորի աշխատասենյակից:
Նրանք Կալիֆորնիայում և Պալո-Ալտո քաղաքներում հիմնում են համալսարան, որն անվանակոչում են իրենց ազգանվամբ` Ստենֆորդի համալսարան, ի հիշատակ իրենց որդու․
Նյութը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *