Նկարում Վիսկոնսին նահանգի բնակիչ Ջոն Անժերն է, իր 19 տ շանը գրկած , որը տառապում է արթրիտով

Տարիներ առաջ այս լուսանկարը մեծ տարածում գտավ ինտերնետում:
Նկարում Վիսկոնսին նահանգի բնակիչ Ջոն Անժերն է, իր 19 տ շանը գրկած , որը տառապում է արթրիտով, իսկ ջուրն օգնում է նրան հանգստանալ ու քնելուց առաջ ցավ չզգալ: Սեր, նվիրվածություն, կարեկցանք և պարզապես իրական ընկերություն. Ահա թե ինչի մասին է այս լուսանկարը:
Ջոն Անժերսը նրան ամեն երեկո քնեցնում է գրկած պահելով ջրի մեջ ։ Ալիքները մեղմացնում են շան ոսկորների ցավը:
49ամյա տղամարդը շանը որդեգրել է 8 ամսականում: Շեփի նախկին տերը շատ վատ է վարվել նրա հետ, որից հետո ի հայտ է եկել հիվանդությունը։ Փողոցից Անժերը և նրա կինը վերցրել պահել են ։
Ամիսներ հետո Ջոնը ամուսնալուծվում է և ընկնում խոր դեպրեսիայի մեջ, նույնիսկ փորձել է ինքնասպան լինել։
«Անկեղծ ասած, ես այստեղ չէի լինի, եթե չլիներ Շեփը: Նա ինձ պարզապես դուրս հանեց այս ամենից: Ես չգիտեմ ինչպես դա բացատրել: Դրանից հետո ես պատրաստ եմ ամեն ինչ անել հանուն այս շան, քանի որ նա փրկեց իմ կյանքը », – ասել է Անժերը:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *