Լուսանկարում իր ընտանիքի բոլոր անդամներին կորցրած վանեցի հայ կին է` Մայր Աթոռի մերձակա անտառում

Լուսանկարում իր ընտանիքի բոլոր անդամներին կորցրած վանեցի հայ կին է` Մայր Աթոռի մերձակա անտառում:
Լուսանկարը վերնագրվել է «Despair», այսինքն՝ «Հուսահատություն». մայրը շրջապատված է իր 5 զավակների՝ սավանով փաթաթված դիակներով:Զոհերի մարմինները սպիտակ սավաններով փաթաթվում էին՝ տիֆի համաճարակի հետագա տարածումը կանխելու համար:
1915 թվականին Վանի և նրա հարակից հայկական գյուղերի տասնյակ հազարավոր հայ բնակիչներ, որ հրաշքով փրկվել էին արյունալի կոտորածներից, ռուսական նահանջող զորքի հետ շարժվեցին դեպի Արևելյան Հայաստան:
Գաղթականների քարավանը ճանապարհին քրդական ռազմատենչ ցեղերի կողմից պարբերաբար ենթարկվում էր հարձակումների՝ մեծաթիվ զոհեր տալով: Շատերը Հաստատվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և նրա հարակից հատվածներում: Ամառվա տապին գաղթականների շրջանում սկիզբ առավ մալարիայի և տիֆի համաճարակ, ինչը հազարավոր կյանքեր խլեց:
Լուսանկարի աղբյուրը` Red Cross Magazine, March, 1918.
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *