Ավելի խոր ուսումնասիրենք անանուխի բուժական հատկությունները․․․

Անանուխը անհիշելի ժամանակներից ի վեր հայտնի է եղել մարդկությանը:
Այսպես,Հին  Հռոմում հյուրընկալությունների ժամանակ հյուրասենյակը սրսկել են անանուխի ջրով, սեղանները սրբել բույսի տերևներով: Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը և առաջարկում էին ուսանողներին կրել անանուխի պսակներ։
Ավիցեննան մաքուր կամ խառնուրդների ձևով դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության և վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, ձայնի խռպոտման, հազի, ստամոքսային բորբոքումների, ցավերի, փսխման, վատ ախորժակի դեպքերում:
Որպես բուժական միջոց անանուխը
բարձր է գնահատվել հայ նշանավոր
բժիշկների կողմից։
Այսպես, Մխիթար
Հերացին «քարանուխ» անվան տակ
հավասարապես օգտագործել է բույսի մշակովի և վայրի տեսակները որպես
թարմացնող և ցավազրկող միջոց, ինչպես նաև նողկանքի, փսխման և լուծերի
դեպքերում:
Խառնելով այլ բուսամիջոցների հետ, Հերացին նշում է անանուխի
ջերմություն իջեցնող հատկությունը՝ բարձր ջերմությամբ ընթացող հիվանդությունների ժամանակ։
Ավելի խոր ուսումնասիրելով անանուխի բուժական հատկությունները, Ամիրդովլաթը նշում է, որ «անանուխը» կամ «նանան» օգնում է գլխացավին, վանում բերանից սոխի և սխտորի հոտը, օգնում
սրտխփոցին, հալում կրծքագեղձի կաթնականգը, տաքացնում և ուժեղացնում է ստամոքսը, կտրում որձկալը և փսխումը, բուժում դեղնուկը, սպանում ճիճվին,
վերացնում մարսողության խանգարումը, ավելացնում մերձավորությունը,
դադարեցնում արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի և մեղվի խայթածին: Հակաբեղմնավորիչ է, քացախով կտրում է արյուն թքելը, իսկ ձեթով
օգնում գեղձախտին։Կիրառման եղանակները։
Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են  2
ճաշի գդալ մանրացրած թարմ հումք, 30 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում,
քամում ու գոլ վիճակում ըմպում կումերով 1 օրվա ընթացքում, հիմնականում
ստամոքսաաղիքային տրակտի սպազմների, աղեփքանքի, լուծերի, նողկանքի և փսխման, լեղաքարային հիվանդության, լեղուղիների խիթերի, համառ գլխացավերի, առատ դաշտանի դեպքերում և այլն։
Այս թուրմը կարելի է
օգտագործել նաև բերանի խոռոչը և կոկորդը ողողելու, ինչպես նաև մաշկի քորի
ժամանակ։ 1/3 – 1/10-ի հարաբերությամբ չոր հումքը 2 ժամ թրմում են փակ ամանի մեջ եռման ջրում, ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Եփուկ պատրաստելու համար վերցնում են 50 գ հումք, մեկ դույլ ջրում եռացնում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների կամ հոգնայի նպատակով և նյարդային ընդհանուր անհանգիստ վիճակի դեպքում։
Անանուխի ջուրը պատրաստվում է 100 մլ ջրին ավելացնելով 1-2 կաթիլ եթերայուղ։ Այն օգտագործում են խառը հեղուկադեղերի մեջ, դրանց հաճելի
համ տալու, ինչպես նաև նողկանքը և փսխումը դադարեցնելու, բերանի խոռոչը
ողողելու համար։
Տերևների փոշին օգտագործում են 1-2 պտղուց կամ դանակի ծայրով վերցրած քանակով, օրական 1-2 անգամ գոլ ջրով բերանի համը վերականգնելու, վատ հոտը վերացնելու, ստամոքսաաղիքային տրակտի ցավերը դադարեցնելու համար և այլն։
Անանուխի կաթիլներ (ոգեթուրմ) պատրաստելու համար վերցնում են 1
մաս չոր տերև, ավելացնում 20 մաս 90 աստիճանի սպիրտ, թրմում մեկ օր,
հաճախակի թափահարելով, հետո քամում մառլյայով և ավելացնում մաս անանուխի յուղ։ Ընդունում են օրական 3 անգամ, 10–30-ական կաթիլ` լուծի, աղիքային խիթերի, նողկանքի և մարսողության խանգարումների ժամանակ։
Այս ոգեթուրմը խառնում են հեղուկ դեղամիջոցներին դրանց համը լավացնելու
համար, ինչպես նաև կարելի է պատրաստել խառնուրդ՝ լոգանքի և հոգնայի համար, 1 ճաշի գդալ ոգեթուրմը 1 դույլ ջրին:
դալ, օրը 3-4 անգամ։
Ա. Թորոսյան, “Հայաստանի դեղաբույսերը”, 1983

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *