Եզդի զորավար Ջահանգիր աղան իր հեծելազորով կանգնեց իր հայ եղբայրների կողքին ու կենաց-մահու կռիվ տվեց թշնամու դեմ

Եզդի զորավար Ջահանգիր աղան իր հեծելազորով կանգնեց իր հայ եղբայրների կողքին ու կենաց-մահու կռիվ տվեց թշնամու դեմ։
Եզդի հերոսը մասնակցեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերին՝ կռիվներից մեկի ժամանակ անձամբ վրեժխնդիր լինելով հայ ու եզդի ազգերի բնաջնջման ջատագով ու թուրքական զորքերի հրամանատարներից Ֆերիկ փաշային։
Եզդի պատգամավոր Ուսուբ բեկն էլ իր օրենսդիր գործունեության ողջ ընթացքում ջանք ու եռանդ չէր խնայում եզդի գաղթականներին ու պատերազմից տուժածներին սոցիալապես աջակցելու համար։
Հիրավի, եզդիների պատմության մեջ Ջահանգիր աղան և Ուսուբ բեկը հավերժ կմնան որպես ազգային հերոսներ, ովքեր պայքարում էին հայոց պետականության կայացման, զարգացման, հայրենիքի անվտանգության, հայ ու եզդի ազգերի պաշտպանության համար։
Նրանք երկուսն էլ դարձան հայ-եզդիական եղբայրության ամրապնդման դրոշակակիրները՝ շարունակելով իրենց ապուպապերի սկսած՝ «հային զորավիգ լինելու. Առաջին նկարում՝ Ջահանգիր աղան, իսկ երկրորդ նկարում՝ Ուսուբ բեկը։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *