«Թուրքերի մասին․Դոստոևսկի․ գրողի օրագիրը»

Թուրքերին սպանում են կռվի դաշտում` ազնիվ ճակատամարտի ժամանակ, ոչ թե վրեժ լուծելու համար, այլ սոսկ այն պատճառով, որ այլ կերպ անհնար է նրանց ձեռքից խլել իրենց անպատվաբեր զենքը։
Դա եղել է նաև անցյալ տարիներին։ Իսկ եթե նրանցից զենքը չխլվի ու նրանց չսպանեն, այլ ազատ արձակեն, ապա նրանք նույն վայրկյանին կրկին սրախողխող կանեն կանանց կրծքերն ու կհանեն նորածինների աչքերը։
Ինչպե՞ս վարվել։ Թույլ տանք աչքերը հանե՞ն, ինչ է թե միայն թուրք չսպանվի՞։ Բայց չէ՞ որ դա ընկալումների այլասերում է, հիմար և կոպիտ զգացմունքայնություն, դա բնության լիարժեք այլասերում է։
Դա անարդար է․ ոչ մի վրեժ էլ չկա։ Մենք հիմա էլ մարտեր ենք մղում այդ արյունարբուների դեմ, և ռուսների կողմից կատարված սոսկ ամենամարդասիրական փաստերի մասին ենք լսում։
Ամենայն համարձակությամբ կարելի է պնդել, որ եվրոպական շատ քիչ բանակներում նման թշնամու հետ կվարվեն այնպես, ինչպես մերոնք են վարվում սրանց հետ։ Վերջերս միայն մեր մեկ – երկու լրագրերում արծարծվեց այն միտքը, թե արդյոք ավելի օգտակար չէ՞ր լինի վայրագությունները նվազեցնելու նպատակով հաշվեհարդար տեսնել թուրքերի հետ, որոնք հրապարակավ դատապարտվել էին գազանությունների և խոշտանգումների համար։
Նրանք սպանում են գերիներին և վիրավորներին անասելի խոշտանգումներից հետո, ինչպես քիթ կամ մարմնի այլ մասեր կտրելն է։ Նրանց մոտ հայտնվել են նորածիններին ոչնչացնող մասնագետներ, վարպետներ, որոնք նորածնի երկու ոտքերից բռնելով՝ նրան մեջտեղից երկու կես են անում հռհռալով և զվարճացնելով իրենց ընկեր բաշիբոզուկներին։ Այս ստախոս և ծածկամիտ ազգը հերքում է իր կատարած գազանությունները։
Սուլթանի նախարարները պնդում են, թե գերիներին անհնար է սպանել, որովհետև «Ղուրանը դա արգելում է»։ Բոլորովին վերջերս Գերմանիայի մարդասեր կայսրը վրդովված հերքեց թուրքերի ամենուրեք տարածած պաշտոնական կեղծ բողոքը ռուսների դաժանությունների դեմ և հայտարարեց, որ չի հավատում նրանց։ Թվում է՝ այդ ստոր ազգի հետ չի կարելի մարդկայնորեն վերաբերվել, բայց մենք մարդկայնորեն ենք վերաբերվում։
Համարձակվում եմ անգամ բարձրաձայնել իմ անձնական կարծիքն այն մասին, որ ավելի լավ է հաշվեհարդար չտեսնել թուրքերի հետ,որոնք մերկացվել են գերիների և վիրավորների սպանության համար։ Հազիվ թե դա նվազեցնի նրանց դաժանությունները։ Ասում են, որ հիմա էլ, երբ նրանց գերեվարում են, նրանք նայում են սարսափած ու անվստահ՝ հաստատ համոզված լինելով, որ հիմա իրենց կգլխատեն։
Թող ուրեմն այս պատերազմում ռուսների ցուցաբերած մեծահոգությունն ու մարդասիրությունը չմթագնի հաշվեհարդարով։ Բայց նորածինների աչքեր հանելը չի կարելի թույլատրել, իսկ, որպեսզի չարագործությունը մեկընդմիշտ արգելվի, պետք է ազատագրել ճնշվածներին, իսկ բռնակալներից մեկընդմիշտ խլել զենքը։
Մի՛ անհանգստացեք, երբ նրանց զինաթափեն, նրանք Կազանի մեր թաթարների նման կսկսեն խալաթ և օճառ արտադրել ու վաճառել, ինչը ես արդեն ասել եմ․ բայց զենքը նրանց ձեռքից պետք է խլել մարտադաշտում, այլ ոչ վրեժի համար մղված պատերազմում․ Լևինը կարող է հանգիստ լինել թուրքերի համար։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *