Նոր մահացած կնոջ գերեզմանը որոշեցին թալանել. ահա թե ինչ սարսափելի պատմություն ստացվեց արդյունքում

Նոր մահացած կնոջ գերեզմանը որոշեցին թալանել. ահա թե ինչ սարսափելի պատմություն ստացվեց արդյունքում

Քանի որ բժիշկները վստահ էին, որ նա ինչ-որ հիվանդության կրող է, խորհուրդ տվեցին արագ հուղարկավորել կնոջը` հնարավոր համաճարակի տարածումից խուսափելու համար։ Հենց նույն օրը Մարգըրին թաղվեց և ամեն բան այնքան արագ կազմակերպվեց, որ նրա ամուսինն անգամ չհասցրեց հանել կնոջ մատից իրենց ամուսնական թանկարժեք մատանին և հենց այստեղ էլ ամեն բան սկսվեց..

 

Նոր թաղված Մարգըրիի դին որոշեցին արտաշիրիմել տեղի գերեզմաններ թալանող գողերը, ովքեր գիտեին, որ կնոջ ոսկե մատանին դեռ իր մատին է։ Մարգըրիին հանելուց հետո նրանք փորձեցին մատանին հանել, սակայն մատանին այդպես էլ դուրս չեկավ, էս մեր գողերն էլ որոշեցին ռադիկալ քայլի դիմել` մատը կտրել, որ մատանին գոնե հետները տանեն։
Մատը կտրելուն պես մեր հերոսուհու մատից սկսեց ուժեղ արյուն գալ,ինչից հետո Մարգըրին բացեց աչքերը, նստեց ու սկսեց բարձր գոռալ։ Պարզվեց` կինն ընդամենը խորը կոմայի մեջ էր ու էդ սաստիկ ցավից արթնացել էր։ Դե իհարկե, կարող եք պատկերացնել, թե գողերն էդտեղից ոնց փախան, իսկ հրաշքով ողջ մնացած Մարգըրին որոշեց վերադառնալ տուն։ Այստեղից ավելի հետաքրքիրը սկսվեց…
Մարգըրիի ամուսինը տանն իր երկու երեխաների հետ սգում էր կնոջ մահը, երբ դուռը զանգ տվեցին։ Ամուսինն այդ պահին իր երեխաներին ասաց.
-Եթե այս պահին ձեր մայր ողջ լիներ, ես վստահ կլինեի, որ սա իր զանգ տալու ձևն է…
Դուռը բացելուն պես ամուսինը տեսավ հուղարկավորության շորերով, մատը կտրված և արյունահոսող, ձեռքին հողի բահը պահող իր կնոջը։ Խեղճ տղամարդու սիրտը տեղում կանգնեց ու նա մահացավ։
Մարգըրիի ամուսնուն թաղեցին այն տեղում, որտեղ թաղված էր ինքը ու որը որ արդեն ազատվել էր։

Մարգըրին իր երեխաների հետ ապրեց շատ երկար ու երջանիկ կյանք, հասցրեց նորից ամուսնանալ, երեխաներ ունենալ, իսկ խոր ծերության, երբ թաղվեց հենց այդ նույն գերեզմանատանը, նրա գերեզմանին գրեցին.

-Ապրեց մեկ անգամ, հուղարկավորվեց երկու անգամ))

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *