Թերեզա Բաբաջանյանը (աղջկական ազգանունը` Հովհաննիսյան) հայտնի է որպես հանճարեղ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կին

Թերեզա Բաբաջանյանը (աղջկական ազգանունը` Հովհաննիսյան) հայտնի է որպես հանճարեղ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կին։
Քչերը գիտեն, որ Թերեզան շատ տաղանդավոր դաշնակահարուհի էր, նա խոստումնալից ապագա ուներ։ Սակայն ամուսնությունից հետո զոհաբերել է դաշնակահարուհու իր կարիերան` իրեն նվիրելով ընտանիքին և իսկական պահապան հրեշտակ դառնալով ամուսնու համար։
Երբ 1953թ. երաժշտի մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ, բժիշկները նրան մի քանի ամսվա կյանք են տվել։ Սարսափելի հիվանդության դեմ պայքարում մեծ դեր է խաղացել ականավոր ֆրանսիացի ուռուցքաբանը, որն այդ ժամանակ երջանիկ պատահականությամբ եկել էր ԽՍՀՄ։ Բայց մի քանի ամսվա փոխարեն բոլորի կողմից սիրված կոմպոզիտորն ապրել է 30 տարի, և դրանում, անշուշտ, մեծ էր նրա կնոջ դերը։
Ժամանակակիցների հիշողությունների համաձայն` Թերեզա Սոկրատովնան ամուսնուն շրջապատել է հոգատարությամբ և հեռու պահել նրան տհաճ և բացասական երևույթներից, նույնիսկ վատ լուրերից։ Հենց նրան է Բաբաջանյանը նվիրել իր հայտնի «Նոկտյուրն»-ը` ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը։
Լ.Հարությունյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *