Գարեջուրը տղամարդկանց ավելի ստեղծագործ է դարձնում. գիտնականների նոր բացահայտումը

Թվում է, թե այն կարծիքը, որ գարեջուրը տղամարդկանց ավելի ստեղծագործ է դարձնում հորինել են հենց գարեջրասեր տղամարդիկ, բայց ոչ: Մենք առաջարկում ենք միասին պարզել, թե այս անգամ ինչ են բացահայտել գիտնականները:

Իլլինոյսի համալսարանում  հատուկ անցկացվել է հատուկ թեստավորում այս ենթադրությունը պարզելու համար:  Թեստավորում անցած 40 տղամարդիկ բավականին լավ արդյունք են ցուցաբերել գլուխկոտրուկները լուծելիս: Լինելով գարեջրով մի քիչ հարբած նրանք կարողացել են բավականին բարդ գլուխկոտրուկների լուծման մեջ հաղթել իրենց սթափ ընկերներին:

Հետազոտության մասնագետները հատուկ այնպիսի հարցեր էին կազմել, որ մասնակիցներին առաջարկեն խմել երկու բաժին գարեջուր` լուծելուց առաջ: Նրանք, ովքեր համաձայնվել էին անհամեմատ շատ ավելի լավ արդյունքեր էին ցուցաբերել, քան նրանք, ովքեր հրաժարվել էին գարեջրից:

Անսպասելի արդյունքները հետազոտության հեղինակ Ջենիֆեր Ուիլին մեկնաբանել է այսպես.

«Մենք պարզել ենք, որ արյան մեջ ալկոհոլի 0,07 տոկոս չափաքանակի հասած տղամարդիկ վատ էին լուծում այն խնդիրները, որոնք կապ ունեին հիշողության հետ, սակայն հրաշալի էին լուծում այն գլուխկոտրուկներն, որոնք ստեղծագործ մոտեցում էին պահանջում:  Այսպիսով, պարզ դարձավ, որ ստեղծագործ լուծումներն առաջանում են այն ժամանակ, երբ տղամարդիկ մի փոքր հարբած են գարեջրով»:

Վերջում, սակայն, հետազոտության հեղինակը զգուշացրել է, որ ամեն ինչում չափը ճանաչելն ամենակարևորն է և, որ եթե տղամարդը լրիվ հարբած լինի ու անհանգստացնի մյուսներին` իր ստեղծագործ լուծումներով էլ ոչ ոք չի էլ հետաքրքրվի:

Մի խոսքով ստեղծագործ եղեք, բայց խմիչքը դրա համար մի չարաշահեք:

 

 

 

Գիտապատեց` Անիկ Մարգարյանը 

 

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *