Հովհաննես Շիրազի աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում և միակն է, որի վրա տապանաքար չկա ինչու՞

Շիրազի առաջին կինը Սիլվա Կապուտիկյանն է եղել, ումից բանաստեղծը մեկ որդի ունի՝ քանդակագործ Արա Շիրազը:

Երկրորդ կնոջից՝ Շուշանից, 7 երեխա ունի: Բոլոր երեխաներին զուտ հայկական անուններ է տվել. Մասիս, Սիփան, Աստղիկ,Անի, Արաքս, Հայկ-Թադևոս, Վանանդ:
Նրա սիրտը մարմնի հետ չի թաղվել, այլ գտնվում էր Արա Շիրազի մոտ:
2006 թվականին, երբ մի խումբ հայ տղաներ բարձրացել են Արարատի գագաթը, հենց այնտեղ էլ թաղել են հայ բանաստեղծի սիրտը:
Հովհաննես Շիրազի աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում և միակն է, որի վրա տապանաքար չկա։
Շիրազի ցանկությունն է եղել վրան տապանաքար չունենալ։ Որդու հետ զրուցելիս կատակով ասել է. «Գիդես չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցե:
100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի էղնի: Է, մերն օր էղավ, ժողովուրդը պիտի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ականջիս չի հասնի»։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *