ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԻՐՈ ՀՈՒՇԱՐՁԱՆ! Հետաքրքիր պատմության հետքերով

«Թող որ չտեսնեմ կնճիռների պատճառով չերևացող նրա փոսիկները, ես հիշում եմ, թե որտեղ էին դրանք և պատրաստ եմ համբուրել մինչեւ կյանքիս վերջ»։
Ահա թե ինչ է ասել իտալացի Լուիջին իր կյանքի սիրո մասին,՝ ուկրաինական հեռուստաընկերության գալու ժամանակ։
Նրանց սիրո պատմությունն ուղղակի անհավանական է…
1943թ. պատերազմի ժամանակ, բանտարկյալ հղի Ուկրաինացի Մոկրինա Յուրչուկը ուղարկվել է Ավստրիա: Այնտեղ նա նշանակվել է աշխատանքի վիսկոզի գործարանում: Այնտեղ՝ Մոկրինան լույս աշխարհ բերեց դստերը՝ Նադիային, բայց աշխատանքից չազատեցին:
Շուտով հանդիպում է իտալացի բանտարկյալ Լուիջի Պեդուտտոյին։ Երիտասարդ Իտալացին երեկոները պահակների հսկողության ներքո գնում էր աղջիկների բարաքների պատերի տակ սերենադա էր երգում։ Մոկրինան վերանորոգում էր նրա հագուստը։ Սիրահարներն իրար ձեռք բռնեցին ու էլ չբաժանվեցին, մինչեւ… Բայց ամեն ինչի մասին կարգով։
Շատ ցուրտ էր և Լուիջին շորերը տալիս էր, որպեսզի Մոկրինան եւ Նադիան ծածկեին իրենց։
Երբ սկսվեց ռումբերի պայթունները, նրանք երկուսով երեխայի հետ միասին հասցրին փախնել և թաքնվել եգիպտացորենի դաշտում: Տաս օրում եգիպտացորեն և հում կարտոֆիլ կերան, մինչև խորհրդային բանակի գալը Ավստրիա։ Եվ դուրս եկան թաքստոցից։
Սիրահարներին բաժանեցին ստիպողաբար։
Լուիջիի փաստարկները չօգնեց Նրան ուղարկեցին Իտալիա, Մոկրինային Ուկրաինա: Նա հասցրեց գրել իր հասցեն թղթի վրա մատիտով։ Լուիջին սկսեց փնտրել իր սիրելիին: Գրեց բոլոր անձնագրային սեղաններին, գրեց դեսպանությանը, Պատասխան չկար։

Մոկրինան ամուսնավ երկու երեխա լույս աշխարհ բերեց:
Լուիջին նույնպես ամուսնացավ։ Բայց այս բոլոր տարիներին նրանք չդադարեցին մտածել միմյանց մասին: Եղավ այնպես, որ տարիներ անց երկուսն էլ արիացան։ Եվ ահա 62 տարվա ընդմիջումից հետո, 2004 թվականին, նրանք նորից հանդիպեցին, ի շնորհիվ «Սպասիր ինձ» հեռուստաշոուի։ Չէ, չեմ գրելու, որ նրանք երկար և երջանիկ ապրեցին միմյանց հետ։ Մոկրինան չէր ցանկանում ամուսնանալ Լուիջիի հետ եւ տեղափոխվել Իտալիա։ Լուիջին հաճախ էր ինքնաթիռով Իտալիայից գալիս և ապրում գյուղի տանը օգնելով գյուղացիության հարցում:
Տաս տարի «գիժ իտալացին» թռնում էր իր Մոկրինայի մոտ։ Բայց 2013 ի օգոստոսին չժամանեց, սրտի կաթված։
Լուիջիի մահճակալի մոտ դրված էր երկու ճամփորդական պայուսակ, իսկ սեղանին՝ դեպի Կիև թռիչքի տոմս և ամուսնական մատանիով տուփը:
Իսկ Մոկրինան մահացավ 2015-ին։
Եթե Կիևում լինեք, անպայման այցելեք Մարիինսկի այգում սիրահարների կամրջով դեպի գրկախառնվող ծերերի հուշարձան: Ասում են կա մի նշան, եթե սիրահարվածները դիպչեն այս հուշարձանին, էլ երբեք չեն բաժանվի։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *