Երբ ԱՄՆ֊ի 16֊րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը հանդես էր գալիս իր անվանակոչման հանդիսավոր արարողությանը, ներկա գտնվողներից մեկը որոշեց նվաստացնել Լինքոլնին ․ի՞նչ հարցրեց

Երբ ԱՄՆ֊ի 16֊րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը հանդես էր գալիս իր անվանակոչման հանդիսավոր արարողությանը, ներկա գտնվողներից մեկը որոշեց նվաստացնել Լինքոլնին.
— Պարոն Լինքոլն, Դուք չպետք է մոռանաք, որ Ձեր հայրը կոշկակար է եղել: Ուզում եմ իմանաք, որ նա կոշիկ էր կարում իմ ողջ ընտանիքի համար:
Սենատում բոլորը սկսեցին ծիծաղել ու արհարամարհական հայացքներ ուղղել նախագահի կողմը, քանի որ չարամիտ մեծահարուստներին դուր չէր գալիս, որ նախագահի պաշտոնը զբաղեցրել է կոշկակարի որդին: Սակայն Լինքոլնն առանց կաշկանդվելու պատասխանեց շատ հանդարտ ու հանգիստ տոնով.
— Ես դա լավ գիտեմ և միշտ հպարտացել եմ իմ հայրիկով, նա իր գործն արել է մեծ սիրով և պատրաստակամությամբ, քանի որ գիտակցում էր, որ իր կարած կոշիկների շնորհիվ էր, որ Ձեզ նման շատերը բոբիկ չէին մնում և նրա կարած կոշիկները կրում էին մեծ սիրով, քանի որ գումար չունեին թանկարժեք ընկերությունների կոշիկ գնելու համար, այսօր ավելի մեծ հպարտություն եմ զգում, քանի որ նա կոշկակար լինելով հանդերձ կարողացել է այնպիսի որդի դաստիարակել, ով այսօր դարձել է այս երկրի նախագահը
Ողջ սենատը, չսպասելով նման պատասխանի, Լինքոլնի այս խոսքերից քարացավ և շատերի համար պարզ դարձավ, որ նա նման չէ իրենցից շատերին …

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *