Փաստսբան Անատոլիյ Կոնիի ամենակարճ ճառը (1844-1927)

Փաստսբան Անատոլիյ Կոնիի ամենակարճ ճառը (1844-1927)
Դատում էին գիմնազիայի ուսանող մի տղայի, ով դանակահարել էր համակուրսեցուն:
Նման հուսահատ արարքի պատճառը ամենօրյա ծաղրն էր: Տղան կուզիկ էր: Տարիներ շարունակ ամեն օր տուժողը տղային անվանել էր “Կուզիկ”:
Կոնին դատավարության ընթացքում ունեցավ իր ամենակարճ, բայց իր փաստաբանական կարիերայի ամենաէֆֆեկտիվ ճառը:
Նա սկսեց այսպես.
“Բարև ձեզ, հարգելի երդվյալ ատենակալներ”:
“Բարև Ձեզ, Անատոլիյ Ֆեոդորովիչ”,- պատասխանեցին ատենակալները:
“Բարև ձեզ, հարգելի երդվյալ ատենակալներ”:
“Բարև Ձեզ, Անատոլիյ Ֆեոդորովիչ”,- նորից տարակուսած պատասխանեցին ատենակալները:
“Բարև ձեզ, հարգելի երդվյալ ատենակալներ”:
“Բարև Ձեզ, վերջապես, Անատոլիյ Ֆեոդորովիչ”,- բարկացած պատասխանեցին ատենակալները:
Կոնին ողջույնի խոսքը կրկնեց նորից ու նորից, մինչև ատենակալներն ու դատավորը, ներկաները զայրույթից պայթեցին ու պահանջեցին, որ “այս գժին” հեռացնեն դատական պրոցեսից:
“Եվ սա ես ասեցի ընդամենը 37անգամ”,- իր ճառը ավարտեց փաստաբանը:
Տղան արդարացվեց․

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *