Այս սրտաճմլիկ լուսանկարը արվել է 1945թ.-ին Ճապոնիայի Նագասակի քաղաքի ատոմային ռմբակոծությունից հետո . Այն պատկերում է մի երիտասարդ ճապոնացի տղայի, ով կրում է իր կրտսեր եղբոր դին

Այս սրտաճմլիկ լուսանկարը արվել է 1945թ.-ին Ճապոնիայի Նագասակի քաղաքի ատոմային ռմբակոծությունից հետո:
Այն պատկերում է մի երիտասարդ ճապոնացի տղայի, ով կրում է իր կրտսեր եղբոր դին, որը սպանվել էր ռմբակոծության հետևանքով:
Քաղաքից դուրս ստեղծվել են ժամանակավոր դիակիզարաններ, և այս երիտասարդ տղան երկար ճանապարհ է անցել, որպեսզի եղբայրը կարողանա դիակիզվել:
Լուսանկարիչ Ջո Օ’Դոննելը այսպես է բացատրել լուսանկարը:
«Ես տեսա, թե ինչպես է մոտ տասը տարեկան տղա է անցնում:Նա երեխային տանում էր մեջքին: Ճապոնիայում այդ օրերին մենք հաճախ էինք տեսնում, որ երեխաները իրենց փոքր եղբայրների կամ քույրերի հետ խաղում էին մեջքին հենված, բայց այս տղան տարբերվում էր: Նա առանց կոշիկների էր, դեմքը տխուր էր:
Հենված երեխայի գլուխը ետ էր շպրտվում, կարծես երեխան քնած էր: Տղան այնտեղ կանգնեց հինգ կամ տասը րոպե: Սպիտակ դիմակներով մարդիկ մոտեցան նրան և հանգիստ սկսեցին հեռացնել այն պարանը, որը բռնում էր երեխային:
Հետո ես տեսա, որ երեխան արդեն մեռած է: Տղամարդիկ երեխայի ձեռքերն ու ոտքերը պահեցին և տեղադրեցին այն կրակի մեջ:
Տղան ոտքի կանգնեց ուղիղ` հետևելով կրակին: Նա այնքան ամուր կծեց ստորին շրթունքը, որ այն սկսեց փայլել արյունով։ Տղան շրջվեց և լուռ հեռացավ »:Ցավից ու ողբից նորից հառնեցին

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *