ի՞նչ անհեթեթ խնդրանքով էր դիմել Թալեաթ փաշան Հենրի Մորգենթաունին․․․

Ցեղասպանությունից հետո 1913-1916թթ Կոստանդնապոլսում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունը մի անգամ պատմել էր` Թալեաթ փաշան իրեն էր դիմել, իր խոսքերով, երբևէ լսած ամենաանհեթեթ ու սոսկալի խնդրանքով։ Էսպես էր դա ներկայացրել Մորգենթաունը.
«Օրերից մի օր Թալեաթ փաշան ինձ դիմեց մի հարցով: Դա երեւի ամենասոսկալի հարցն էր, որ երբևէ լսել էի:Ահա, թե ինչ էր նա ինձնից խնդրում։
Ասում էր.
– Ապահովագրական ընկերությունները, օրինակ՝ Նյու-Յորք ինշուրանսը, երկար տարիներ բավականին շահութաբեր գործարքներ են կատարել հայերի հետ։
Ես կցանկանայի, որ դուք կարողանայիք համոզել այդ ապահովագրական ընկերություններին՝ մեզ տրամադրեին ապահովագրված հայերի ամբողջ ցուցակն ու նրանց գործարքների փողերը։
Նրանք բոլորն էլ արդեն մահացած են եւ իրենցից հետո ոչ մի ժառանգ մենք չենք թողել , որպեսզի ստանան փոխհատուցումը, հետեւաբար այժմ ժառանգ կարող է լինել կառավարությունը և թուրքական կառավարությունն է ուզում ստանալ մահացած հայերի ապահովագրական փողերը»,- հիշել էր Մորգենթաունը, զարմացել ու այդպես էլ Թալեաթի խնդրանքը չէր ընդունել:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *