Զինվորները սկսեցին խորտակված ինքնաթիռներից պեքսիգլաս դուրս բերել իրենց Colt M1911 ատրճանակների բռնակները փոխարինելու համար

Տեսախցիկի գյուտից ի վեր, զինվորները սիրելիների նկարները պահում էին ամենուր՝գրպաններում, Աստվածաշնչի մեջ, ծխախոտի տուփերին և այլուր:
Տանը նրանց սպասողների ժպտացող դեմքերը բարձրացնում էին տրամադրությունը և հիշեցնում տան մասին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նոր միտում սկսվեց՝ զինվորները լուսանկարները պահում էին ատրճանակների մեջ:
1933 թվականին Rohm and Haas ընկերությունը շուկա մտցրեց պլեքսիգլասը:
Նյութը մեծապես օգտագործվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինքնաթիռներում և տրանսպորտային միջոցներում՝ պատուհանների փոխարեն:
Դրա դիմացկունությունն ու թեթև լինելը հարմարավետ էին։Զինվորները սկսեցին խորտակված ինքնաթիռներից պլեքսիգլաս դուրս բերել իրենց Colt M1911 ատրճանակների բռնակները փոխարինելու համար:
Թափանցիկ նյութը նրանց թույլ էր տալիս անհատականացնել ատրճանակի բռնակները`plexiglass- ի տակ տեղադրելով սիրելիի նկարը: Այս տրենդն անվանվեց <<sweetheart grips>>։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *