Տատիս սիրած արտահայտությունը ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵՆԸ․․Ինչպես է առաջացել այս արտահայտությունը․

Տատիս սիրած արտահայտությունը
ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵՆԸ
Այսպիսի պատմություն լսե՞լ եք . մի գյուղում երկու արտ է լինում ` վերինն ու ներքինը :
Վերին արտին տաք աչքով են նայում , և ցորենը ամռանը ծփում է փարթամ ու դեղին :
Իսկ ներքին արտին ժամանակ է լինում , որ իսկի ջուր էլ չեն տալիս , դրա համար խանձվում է արևի տակ , սմքում ու չորանում :
Դե գյուղին էլ մի արտի տվածը հերիք չի անում :
Բայց գալիս է մի օր , որ պատահմամբ քանդվում է առվի թումբը , ջուրը հոսում , ողողում է ներքին արտը , հողը փափկում է հաճույքից , սերմը ուռչում է հրճվանքով : Կանաչում է ներքին արտի ցորենը , ձգվում է վեր ու դեղին ալիք է տալիս ամառվա արևի տակ :
Գյուղը ցնծում է . Հիմա որ հաստատ առատ հունձք է լինելու, հիմա որ հաստատ կուշտ փորով հաց կուտեն :
Բայց ցնծության ամենաթեժ պահին ելնում է մեկը` թե էս ի՞նչ եք անում , այ ժողովուրդ , այսքանից հետո ո՞նց եք հանդուրժում , որ աճի վերին արտի ցորենը :
Բա նա չէ՞ր , որ խմում էր ներքին արտի բաժին ջուրը , նա չէ՞ր մեղավորը , որ մենք էսքան քաղցած մնացինք :
Ու որովհետև գյուղում նրանից ավելի բարձր խոսող չկար, ելնում են մարդիկ ու փակում են վերև հոսող առուների ձանապարհը :
Չորանում է վերին արտը , դառնում անապատ : Եվ ինչքան էլ առատ է լինում ներքին արտի բերքը , գյուղը դարձյալ նույն սովածն է մնում , որովհետև մի արտի տվածը հերիք չի անում:
Այս տխուր պատմությունն էլ ձեզնից մի խնդրանք ունի . ՈՐՏԵՂ ՏԵՍՆԵՔ ՄԵԾ ԱՐՏԸ ՎԵՐԻՆԻ ՈՒ ՆԵՐՔԻՆԻ ԲԱԺԱՆՈՂ ՄԱՐԴՈՒՆ , ԿԱԽ ՏՎԵՔ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՊԱՏԱՀԱԾ ՍՅՈՒՆԻՑ : Ու ԴՈՒՔ ԷԼ , ԵԹԵ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ , ԲԱՑԵՔ ԱՌՈՒՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԹՄԲԵՐԸ:
Հովիկ Չարխչյան

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *