ՀՈՎԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆՎԵՐՆ ԻՐ ԱՂՔԱՏ ԱԶԳԱԿԱՆԻՆ․․․

Հովհաննես Այվազովսկին ուներ մի հեռավոր բարեկամ:
Դերձակ Սարգիսն աղքատ էր ապրում և դժվարությամբ էր իր հացը վաստակում , բայց ոչ մի անգամ չէր դիմում հարուստ բարեկամների օգնությանը:
Սարգիսը պատրաստվում էր ամուսնացնել իր աղջկան` Մանեին, բայց անհրաժեշտ գումար չուներ նրա օժիտը տալու համար:
Մարդիկ իմանալով, որ Սարգիսն Այվազովսկու ազգականն է , խորհուրդ տվեցին դիմել նրան օգնության հարցում: Սարգիսը հետևեց խորհրդին , գնաց Այվազովսկու մոտ և խնդրեց , որ օգնի իրեն:
Այվազովսկու տուն գնալու ճանապարհին Սարգիսն ու Մանեն մի կիսակառույց դպրոց տեսան , որտեղ շինարարներն աշխատում էին։
Վերջիններս ասացին , որ դպրոցը Այվազովսկու հովանավորությամբ է կառուցվում։
Այվազովսկին մեծ հարգանքով և պատրաստակամությամբ օգնեց նրանց` տալով Մանեին ոսկյա մի կախազարդ` իր փոքրիկ ծովանկարներից մեկով:
Սարգիսը չհասկացավ այդ նվերի արժեքն ու գինը և , երբ դուրս եկան նկարչի տանից , աղջան առաջարկեց մի կողմ նետել այդ մետաղի կտորը , բայց Մանեն շարունակեց կրել այն իր կրծքին։
Անցան տարիներ:
Մանեն ամուսնացավ , և նրանք տեղափոխվեցին այն քաղաքը , որտեղ ապրում էր Այվազովսկին։
Նա արդեն մահացել էր ,և իր դպրոցն այդպես էլ մնացել էր կիսակառույց։
Ստացվեց այնպես, որ Մանեի կախազարդը նրա ամուսինը տարավ գնահատման , և պարզվեց , որ այն բավականին թանկարժեք իր է , և լավ գումար ստացավ դրա դիմաց։
Աղքատ բարեկամը նորից գնաց Թեոդոսիա՝ շնորհակալություն հայտնելու, և իմացավ , որ մեծ նկարիչը մահացել է արդեն , իսկ նրա տուն – թանգարանի շենքը կիսատ է մնացել գումար չլինելու պատճառով:
ղքատ բարեկամ
Բարեկամը նոր զղջում է, որ ինքը մտքում նրան մեղադրել է ժլատության մեջ:
Այդ գումարի մի մասով Սարգիսը ավարտին հասցրեց դպրոցի կառուցումը , այդպիսով իր ներողամտությունը հայտնելով վարպետից՝ նվերը ճիշտ չգնահատելու համար։
Սարգիսը բռնեց դեպի նկարչի՝ գերեզման տանող ճանապարհը:
Տեղ հասավ , նստեց շիրմաքարի մոտ և սկսեց խոսել .
— Դպրոցը շարունակվում է , Հովհաննե՛ս , քո նվերի արժեքը ժամանակին չհասկացա , բայց այդ դպրոցում սովորող երեխաները կհասկանան :
Ես էլի էն աղքատ մարդն եմ , էն արհեստավորը , բայց հիմա հանգիստ եմ , երջանիկ…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *