“Աղբի կղզի” կամ ” «Շատ մաքրասեր» մարդիկ”

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ Խաղաղ օվկիանոսում նոր մայրցամաք է կազմավորվել, սակայն դրա վրայով անցնել հնարավոր չէ, քանի որ «ցամաքը» կազմված է պլաստիկից :
Դա Մեծ խաղաղօվկիանոսյան աղբի հետքն է կամ Արևելյան աղբային մայրցամաքը :
Աղբի կղզու տարածքը կազմում է ավելի քան 1,6 մլն քկմ, ինչը մոտավորապես հավասարվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի և եվրոպական մի քանի այլ երկրների տարածքներին :Խաղաղ օվկիանոսի այս տարածքում հավաքվել է մոտ 80,000 տոննա պլաստիկ :
Օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային ղեկավարությունը կանխատեսել են աղբի այս կղզու գոյությունը դեռ 1988 թ. : Այն առաջին անգամ նկատել է ամերիկացի Չարլզ Մուրը 1977 թ. :
Ի սկզբանե հասարակությունը լուրջ չէր վերաբերվում օվկիանոսի այս հատվածի վերաբերյալ տղամարդու խոսքերին, սակայն մի օր փոթորիկը Հավայան կղզիների ափ նետեց տոննաներով պլաստիկ, և բոլորը սկսեցին հավատալ «կղզու» գոյությանը :Այն գտնվում է մոտավորապես Կալիֆորնիայի և Հավայան կղզիների միջև և պարզ երևում է Տիեզերքից արված լուսանկարներում :
Ցավոք, հայտնաբերման պահից ի վեր աղբի քանակը միայն մեծանում է : Մի մասը օվկիանոս լցնում են նավերից, մյուսը՝ ափերից և այլն : Բնականաբար, պլաստիկի առկայությունն իր ազդեցությունն է ունենում ստորջրյա բնակիչների վրա :
Ի տարբերություն այլ աղբի, որը ենթակա է կենսաքայքայման, պլաստիկը ժամանակի ընթացքում պարզապես մանր մասերի է բաժանվում, սակայն չի վերանում : Ձկները հաճախ դրանք շփոթում են պլանկտոնների հետ, ուտում, ապա տարբեր աստիճանի թունավորումներ ստանում :
Քիչ վնաս չեն հասղնում նաև ձկնորսական ցանցերը, որոնցում խճճվում և մահանում են կրիաները, դելֆինները : Ծովային շատ կենդանիներ թափանցիկ տոպրակները շփոթում են մեդուզաների հետ և ուտում դրանք :
Գիտնականների հաշվարկների համաձայն՝ խաղաղօվկիանոսյան աղբը վնասում է ավելւ քան 200 ծովային կենդանատեսակի :Այսօր աղբի կղզու վերացման համար աշխատում են մի շարք միջազգային, տեղական կազմակերպություններ և անհատներ :
Ըստ որոշ ծրագրերի՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում 2040 թ. հնարավոր կլինի հավաքել այնտեղից պլաստիկի շուրջ 90%-ը

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *