Գարեգին Նժդեհի նամակը՝ դստերը

Իմ թանկագին դուստր Լիլյա.
Ստացա քո առաջին գրած նամակը:
Հասկանալու համար, թե նամակդ կարդալիս ես ինչ վերապրեցի, պետք է ողբերգական ճակատագրով հայր լինել, ինչպիսին ես եմ: Չէ՞ որ, սիրելիս, ես քեզ չեմ տեսել: Երբ դու ծնվել ես, ես Երեւանում չեմ եղել:
Ինչպես է քեզ մեծացրել մայրդ, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ հեշտ չի եղել: Ես նրան` մորդ, երախտապարտ եմ հավետ:
Նա անկարելիության աստիճանի բարի էր, բնույթով` քնարական, իդեալներով կին, մի խոսքով հրաշալի մարդ, սակայն մեզ ճակատագրով վիճակված չէր միասին ապրել:
Համբուրիր մորդ եւ ասա նրան, որ սրանից յոթ տարի առաջ Վլադիմիրի բանտից ես նրան տասնմեկ նամակ եմ գրել, բայց պատասխան չեմ ստացել: Երջանիկ կլինեմ, եթե ուղարկես մորդ, քո եւ իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները:
Համբուրում եմ բոլորիդ:
Քո հայր Գարեգին:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *