Երբե՛ք,երբե՛ք մի հանձնվեք…Չերչիլի կյանքի ամենակարևոր սկզբունքը

 
 
Երբե՛ք,երբե՛ք մի հանձնվեք…
Երբ Չերչիլն արդեն 90 տարեկան էր, անգլիական համալսարաններից մեկը խնդրեց նրան մի ոգեշնչող և ուղղորդող ելույթ ունենալ համալսարանի շրջանավարտների և նոր ընդունված ուսանողների համար:
Չերչիլը համաձայնեց՝ ասելով, որ ունի հենց այդպիսի մի բան: Երկրի ամենատարբեր անկյուններից մարդիկ հավաքվեցին լսելու մեծ հռետորին՝ կանխատեսելով հզոր մի ելույթ:
Երբ Չերչիլը մոտեցավ բարձրախոսին, նա համարյա գոռաց. «Երբեք մի՛ հանձնվեք»: Դահլիճում քար լռություն տիրեց, իսկ Չերչիլն ակնդետ նայում էր հանդիսատեսին:
Ի վերջո նա կրկին գոռաց. «Երբեք մի՛ հանձնվեք»: Եվս մեկ անգամ դադար տալով՝ Չերչիլը հայացքը պտտեց հանդիսատեսի վրայով և ավելի բարձրաձայն գոռաց. «Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի՛ հանձնվեք»:
Այլևս չասելով ոչ մի բառ՝ Չերչիլն ուղղվեց դեպի ելքը: Ներկաների համար, որոնցից շատերը կիլոմետրեր էին կտրել-անցել իրենց կուռքին լսելու համար, ապշած էին:
Իսկ ավելի ուշ նրանք հասկացան, որ դա իսկապես քաղաքական գործչի կյանքի ամենակարևոր սկզբունքն էր, և ավելի կարևոր բան, քան դա էր, Չերչիլը չուներ մարդկանց ասելու:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *