Ամենհոտեպ 3-րդի կինը` Թիան, Ախենաթոնի մայրը, Թութանհամոնի տատը

Ամենհոտեպ 3-րդի կինը` Թիան, Ախենաթոնի մայրը, Թութանհամոնի տատը։
Ամենհոտեպ 3-րդի սիրելի կանանցից էր Թիան /Տիա/, որի հետ նա ամուսնացել էր իր թագավորության 2-րդ տարում:
Թիան ոչ արքայական ծագում է ունեցել: Նրա դամբարանում հայտնաբերված արձանագրություններից պարզվել է, որ Թիայի ծնողները եղել են Նիխրիա /Նաիրի/ երկրից:
Նա Նաիրի երկրի իշխան Յուայի դուստրն էր: Թիան ոչ գեղեցիկ, բայց խելացի թագուհի է եղել և կոչվել է «արքայի մեծ տիկին» ու ազդեցիկ դիրք է ունեցել եգիպտական արքունիքում:
Նա նաև օգնել է ամուսնուն երկրի կառավարման գործում: Ամենհոտեպ 3-ի կառուցած տաճարներից մեկում հարգանքի տուրք են մատուցել Թիային որպես փարավոնի սիրելի կին: Ամենհոտեպ 3-ը օտար կանայք շատ է ունեցել (2 բաբելացի, 13 խուրրի, 1 արցավացի), բայց Թիան միշտ առաջինն է եղել և արձանագրություններում փարավոնի անվանը հաջորդել է Թիայի անունը:
Չնայած այդ արժանիքներին, ոչ արքայական ծագման պատճառով քրմերը հաճախ են պահանջել փարավոնից, որ բաժանվի նրանից: Սակայն Ամենհոտեպ 3-ը միշտ մերժել է նրանց՝ պատասխանելով, որ Թիան հզոր փարավոնի կին է:
Հայտնի հնագետ, եգիպտագետ Պետրին, որը մանրամասն քննել է Խուրրի-Միտանի արքայադուստրերի դիրքը եգիպտական արքունիքում, գրել է. «Թիայի դեմքը… տարբերվում է նախապես Եգիպտոսում տարածված տիպից …, Նեֆերտիտիի կերպարանքը շատ նման դիմագծեր ունի Թիայի հետ, այնքան շատ, որ հավանական է, թե երկուքն էլ պատկանում են նույն ցեղին»:

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *