Հերոս Գոռ Տոնոյանը իր գրադով թշնամու վախն էր դարձել, հասցրել էր արդեն երկու անգամ մահից փրկվել․փառք ու պատիվ մեր կենդանի հերոսին ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ

Տեսանյութերի ու լուսանկարների հերոսը քեռուս տղան է` Տոնոյան Գոռը։
Գոռն իմ ճանաչած համեստագույն մարդն է(որ տեսնի իր մասին եմ գրել հաստատ նեղվելու է), բայց Գոռն էս պատերազմի ամենաՀԵՐՈՍներից է, ում մասին պիտի պատմեն, ում պիտի ճանաչեն։
Գոռը ժամկետային ծառայության մեջ էր, երբ պատերազմը սկսվեց։ Ամեն անգամ հետը խոսելիս վստահեցնում էր, որ իրենց մոտ հանգիստ է, ոչ մի կրակ չկա, այն ինչ էդ ընթացքում արդեն հասցրել էր լինել բոլոր թեժ կետերում` Հադրութ, Մարտակերտ, Ջաբրայիլ, Լաչին, վերջում էլ հայտնվել Շուշիում։
Գոռն իր գրադով թշնամու վախն էր դարձել, հասցրել էր արդեն մահից փրկվել (զինակից ընկերները մեքենայով տեղափոխվելիս անօդաչցի կրակից զոհվել էին, իսկ ինքը հրաշքով հասցրել էր ընկերներից մեկի հետ դուրս նետվել մեքենայից, երկուսով էին միայն ողջ մնացել), բայց այդ օրն առանձնահատուկ էր լինելու` Գոռը ցավը սրտում ավելի էր ուժեղանալու։
Թեժ մարտերից մեկի ժամանակ Գոռի հրամանատարը հրամայում է Գոռին թողնել գրադն ու նահանջել, բայց Գոռը որոշում է շարունակել կրակել, որովհետև առաջնագծում կռվողների թիկունքն ուզում էր պահել, որ հասցնեն նահանջել։
Վերջին կրակի ժամանակ անօդաչուն ֆիքսում է գրադն ու կրակում…. Գրադը պայթում է, Գոռի հրամանատարը գոռալով սկսում է արդեն սգալ եղբորս մահը, բայց… մի քանի րոպե հետո Գոռը ողջ ու առողջ դուրս է գալիս մեքենայից ու կանչում` ԵՍ ՈՂՋ ԵՄ !!!(առաջին ԲԱՑԱՌԻԿ տեսանյութում կարող եք տեսնել Գոռի գրադի պայթյունը, ու, այո, ինքը հենց այս մեքենայից է ողջ դուրս եկել)։
Այս դեպքից հետո առավել ևս սահմանում արդեն վստահ էին` Գոռը Աստծո պահած զավակն է, նրան մահը երբեք չէր հաղթելու։ Այդպես էլ եղավ, Գոռս հունվարին զորացրվեց` հոգում սարսափելի օրերի հիշողությունները պահած, բայց դրանց մասին երբեք չխոսելով։ Վերջերս Հ1-ը տեսանյութ էր պատրաստել, որտեղ զինվորականներից մեկը նաև պատմում է Գոռի անիրական սխրանքի մասին ու Գոռս դրանից հետո ինձ գրում է.
-Քուրս փաստորեն ինձ հիշում են, ես գիտեի արդեն մոռացել են…
Քեզ երբեք չեն մոռանա իմ հերոս ախպեր, քանի կամ ես, խոսք եմ տալիս։
 Ի դեպ, Գոռն օր ու գիշեր գրադ է կրակել ու 44 օր իրեն փոխարինող չէին գտնում։ Մի անգամ զանգեց ու կատակեց.
-Քուրս, էնքան մարդ չգտանք, որ ինձ փոխարինի, որ ստիպված ռուս խաղաղապահներն եկան, որ հանգստանամ;
Առաջին տեսանյութը ադրբեջանական կողմն էր հրապարակել, թե իբր ոնց են մեր գրադը խոցել ու կրակողին էլ սպանել։ Շտապեմ հիասթափեցնել` Գոռս ողջ է ու քանի իր նմանները կան, մենք երբեք չենք հանձնվի.
1Տեսանյութը դիտեք այստեղ
2Տեսանյութը դիտեք այստեղ
Անիկ Մարգարյանի  ֆեյսբուքյան  էջից

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *