9 տարեկան Ջոյի ծնողները Մեծ Բրիտանիայից շարունակեցին խրախուսել իրենց որդուն այն բանից հետո, երբ ուսուցիչները մի քանի անգամ բողոքեցին դասարանում նկարելու համար:
Բազմաթիվ բողոքներից հետո տղային ուղարկեցին արտադասարանական նկարչության դասերի: Ուսուցիչներից մեկն այնքան տպավորված էր Ջոյի տաղանդից, որ նրա նկարները տեղադրեց սոցիալական ցանցերում, որտեղ նրանց նկատեց Մեծ Բրիտանիայում գտնվող ռեստորանի ղեկավարության անդամը:
Տղային հրավիրեցին ռեստորանի պատերը զարդարելու, ընդհանուր առմամբ աշխատանքները տևել են 12ժամ:
Ջոյի հոր պնդմամբ այդպիսի ճանաչումից երեխան «յոթերորդ երկնքում է»:
Post Views:
212