Ավետիք Իսահակյանն ու Դերենիկ Դեմիրճյանը փոքր֊ինչ կակազում էին․Մի անգամ․․․․

Ավետիք Իսահակյանն ու Դերենիկ Դեմիրճյանը փոքր֊ինչ կակազում էին։
բ
Մի անգամ նրանք գնում են Արմավիրի շրջանի մի գյուղ` հանդիպելու ընթերցողների հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր ու լավ է անցնում:
Հանդիպումից հետո հյուրընկալվում են ուսուցչուհիներից մեկի տանը, որի ամուսինը ագրոնոմ էր և շատ բան չէր հասկանում գրականությունից:
Մինչ տանտիկինը զբաղված էր ճաշի պատրաստությամբ, Իսահակյանը սկսում է զրուցել, հարցուփորձ անել գյուղի հոգսերից, դժվարություններից: Գյուղացին կակազելով պատասխանում է շատ կարճ ու համառոտ:
Ամբողջ ժամանակ խոսում են երկուսով:
Դեմիրճյանը լուռ լսողի դերում էր:
Երբ հրաժեշտ են տալիս ու ճամփա ընկնում դեպի Երևան, Իսահակյանը վրդովված ասում է.
-Դերենիկ, տո տնաշեն, էդ ինչու էիր բերանդ ջուր առել, լուռ նստել, ամբողջ ժամանակ ես էի խոսում, կոկորդս չորացավ, ձայնս խզվեց:
– Էհ, ինչ խոսեի, դու՝ կակազ, տանտերը՝ կակազ, ես էլ կակազելով խոսեի, խեղճ գյուղացին կկարծեր, թե իրեն տնազ ենք անում, ձեռ առնում: Դրա համար գերադասեցի լռել, որ մեր կակազելով չվիրավորենք մեր հյուրասեր գյուղացուն…

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *