Օսմանյան մի պաշտոնյա մանրամասներ է հաղորդում հայերին կոտորած թուրք պաշտոնյաներից մեկի՝ Շևքեթ բեյի հետ ունեցած հանդիպումից

Օսմանյան մի պաշտոնյա մանրամասներ է հաղորդում հայերին կոտորած թուրք պաշտոնյաներից մեկի՝ Շևքեթ բեյի հետ ունեցած հանդիպումից։ Ի թիվս մի շարք այլ պատմությունների՝ Շևքեթ բեյն առանձնացնում է այս մեկը.
«Ես մի քարավան էի ուղեկցում։ Այն վայրը, որտեղ իրականացրեցինք հայերի սպանդը, մի քուրդ է գալիս, համբուրում է ձեռքս ու խնդրում, որ իրեն նվեր տամ 10֊ամյա մի աղջկա։ Ես հրամայեցի կանգնեցնել հայ կանանց՝ թուրք ոստիկաններից մեկին ուղարկելով նրանց կողմը։
Մի աղջկա բերեցին։ Աղջիկը եկավ ու կանգնեց դիմացս։ Ասացի, թե նրան այդ մարդուն եմ նվիրում, որ այսկերպ նա կազատվի մահվան ճիրաններից։ Մի որոշ ժամանակ հետո տեսա, թե ինչպես է այդ աղջիկը քայլելով անցնում սպանված հայերի դիերի վրայով ու գնում մի կողմ։
Ես հրամայեցի, որ ժանդարմները դադարեցնեն արձակված կրակոցները և այդ աղջկան ինձ մոտ բերեն։ Վերջինիս փորձեցի հասկացնել, թե ես ընդամենը ցանկանում էի փրկել նրա կյանքը, ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Հորդորեցի գնալ այդ քրդի հետ, որն իր հարազատ աղջկա պես կվերաբերեր իրեն։
Աղջիկը, սակայն, ասաց. «Ես հայի աղջիկ եմ։ Ընտանիքս ու հարազատներս այստեղ մահացած, պառկած են։ Նրանց փոխարեն ոչ մեկի չեմ ուզում։ Եվ եթե նրանք չլինեն, ես չեմ ուզենա ապրել»։
Ապա սկսեց հոնգուր֊հոնգուր լաց լինել։ Փորձեցի համոզել, բայց շարունակում էր համառել՝ չուզենալով ոչինչ լսել։
Իսկ երբ բաց թողեցի, ուրախությունից սկսեց թռչկոտել։ Հետո գնաց իր մահացած հոր ու մոր դիակների մեջտեղում խցկվեց և նրանց հետ սպանվեց։
Եթե երեխաներն են այսպիսին, ապա ի՞նչ կարող ենք սպասել նրանց մայրերից ու հայրերից»։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *