ՄԵԾ ԵՂԵՌՆիՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ>>

Այս պատմությունը Արևմտյան Հայաստանի Մուշի Օղունք գյուղում ապրող մի գյուացու` Մխիթար Ավետիսյանի ընտանիքի մասին է։Հայ խաղաղ ու ծաղկող ընտանիք,որտեղ ապրել են`Մխթարը,կինը`Լուսիկը,որդիները`Մադաթը,Արտեմը,Մկրտիչը,Հարութը,դուստերը`Մարիամը,Սաթենիկը,Ֆրիդան։ Ընտանիքի ճակատագիրը խեղդվում է արդեն Մեծ Եղեռնի ժամանակ։
1915թ-ին Ֆրիդան արդեն ամուսնացած է եղել Նոր գյուղում,որի հետագա ճակատագիրը անհայտ է մնացել։Արտեմը,որպես զինվորական ծառայել է թուրքական բանակում մինչև 1915թ.:Մեծ Եղեռնի ժամանակ թողել է իր ծառայությունը միացել Անդրանիկի կամավորական ջոկատին։Ելնելով նրա զինվորական կրթությունից, Անդրանիկը նրան նշանակում է հազարապետ։ Մուշի ինքնապաշտպանական մարտերից մեկում ընկնում է հերոսի մահով և թաղվում Սբ. Առաքելոց վանքի բակում։
Մադաթը միանում է գաղթողներին և տեղափոխվում Արևելյան Հայաստան։Թվինք գյուղի քուրդ աղաներից մեկը Սաթենիկին առևանգում է ու պահում իր տանը,որպեսզի հասունանա, և դառնա իր կանանցից մեկը։
Մի գիշեր խուժանի բանակը հարձակվում է Օղունք գյուղի վրա,մեծերին կոտորում,երեխաներին հավաքում են ու տանում,Մուշ քաղաքի միջով հոսող գետի հունով դեպի վեր,այդ խմբի մեջ են լինում Մխիթարի երեք զավակները`Մարիամը,Մկրտիչը,Հարութը։
Քանի որ գիշեր է լինում ,Մարիամը աննկատ ետ է մնում խմբից և թաքնվում մի մեծ քարի տակ,այնուհետև լսում կրակոցները և հասկանում,որ այնտեղ բոլոր երեխաներին սպանել են,նաև իր եղբայրներին։ Արևածագին դուրս է գալիս,որպեսզի գնա,ինքն էլ չգիտի թե ուր,և հանդիպում է մի քուրդ կնոջ,որն էլ դառնում իր խնամակալը և պահում է նրան տասնմեկ տարի։
Այնուհետև տասնյոթ տարեկանում ամուսնանում է Նորշեն գյուղում ապրող մի քրդի հետ,սակայն,վեց տարիվա ամուսնական կյանքում զավակներ չի ունենում և բաժանվում է։
Երկրորդ անգամ ամուսնանում է քրդացած հայի հետ և ունենում զավակներ` երկու տղա,մեկ աղջիկ։Նրա թոռները այժմ ապրում են Թուրքիայի Բուրսա քաղաքում,իմանալով ,որ իրենց մեծերը հայ են,իրենք` հայի գենի կրողը։
Այսպիսի ընտանիքների բացահայտելը հնի վերապրման մեջ ,նորի կառուցումի և համախմբումի գաղափարն է դրված։

Anik Margaryan

Քաղաքագետ, ասպիրանտ ու պարզապես հետաքրքրասեր մեկն, ով ուզում է իր իմացած ինֆորմացիայով կիսվել նաև ուրիշների հետ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *